15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

«Չափդ ճանաչիր». Էրդողանի պատասխանը New York Times-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է New York Times-ում հրապարակված «Թուրքիայի գլխին սև ամպեր են կուտակվում» վերնագրով քննադատական հոդվածին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ BBC-ի թուրքական ծառայության` Էրդողանը այդ հոդվածն անվանել է խոսքի ազատության սահմանները գերազանցող ու ոչ պարկեշտ հոդված և թերթին  մեղադրել Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ: Թուրքիայի նախագահին վրդովվեցրել է հատկապես հոդվածում ԱՄՆ-ին […]

Դիարբեքիրի նորաբաց զբոսայգիներից մեկը կկրի Հրանտ Դինքի անունը

Դիարբեքիրի (պատմ. Տիգրանակերտ) Քայանփընար շրջանում նոր կառուցված երկու զբոսայգիները կկոչվեն Թուրքիայում սպանված երկու անվանի լրագրողների` Հրանտ Դինքի և Հաֆիզ Աքդեմիրի անուններով, գրում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «haber7» լրատվակայքի հաղորդմամբ` որոշումը կայացվել է Քայանփընարի համայնքային խորհրդի կողմից: Շրջանի ղեկավար Ալի Այդընն ասել է, որ այգիներն անվանակոչվում են Դինքի և Աքդեմիրի անուններով, որպեսզի ապրեցնեն այն պայքարը, հանուն որի […]

ԱՄՆ-ի կոնգրեսում Թուրքիայի խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացվել է օրենքի նախագիծ, որով կոչ է արվում Թուրքիային «հարգանք ցուցաբերել մարդու հիմնարար իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ»: Բանաձևին կողմ է արտահայտվել 29 կոնգրեսական: Նրանց 9-ը Թուրքիայի հետ բարեկամության խորհրդարանական խմբի անդամներ են, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hurriyet» պարբերականի  վաշինգտոնյան թղթակից Թոլգա Թանիշի տեղեկատվության համաձայն՝ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […]

Ստամբուլի հայկական որբանոցի ճամբարը փրկված է

Ստամբուլի հայկական մանկատան «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի շենքը, որը հայտնվել էր ապամոնտաժման վտանգի տակ, արդեն փրկված է: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի վկայությամբ՝ շինության ներկայիս սեփականատերը հայտարարել է, որ պատրաստվում է մանկատունը նվիրաբերել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին, գրում է Ermenihaber.am-ը: Մանկատան ապամոնտաժման դեմ ակտիվորեն պայքարող Թուրքիայի «Düşünce Platformu» («Գաղափարական հարթակ») միության ներկայացուցիչ Հարութ […]

Դավութօղլուի նախընտրական ֆուտբոլը /վիդեո/

Երեկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Տրապիզոնում կազմակերպած համրահավաքից հետո ֆուտբոլ է խաղացել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի ազգային հավաքականի համազգեստով խաղադաշտ մտած Դավութօղլուի թիմում խաղացել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դավութօղլուն խաղացել է 61 համարի մարզաշապիկով և խաղի ընթացքում հաջողացրել է 3 գոլ խփել: Աղբյուր`    Ermenihaber.am

Հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով քայլերթ Ստամբուլում

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի ապամոնտաժման դեմ հերթապահութուն իրականացնող «Քամփ Արմեն համերաշխության» խմբի նախաձեռնությամբ մայիսի 22-ի երեկոյան ճամբարը հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել Ստամբուլում, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «imctv» հեռուստաալիքի կայքի` Ստամբուլի հայտնի Թաքսիմ հրապարակից մինչև Գալաթասարայի վարժարան շարունակված բազմամարդ երթին մասնակցել են նաև Թուրքիայի […]

ԱՄՆ-ը կխանգարի՞ Թուրքիայում հայկական մանկատան քանդմանը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արշավ է սկսել, որի նպատակն է Կոնգրեսին կոչ անել անհապաղ քայլեր ձեռնարկել Թուրքիայում «Քամփ Արմեն» հայկական մանկատան շենքի քանդման դեմ: Այն մինչեւ 1983 թվականն ապաստան է եղել որբերի համար:  «Asbarez»-ի փախանցմամբ , Հանձնախումբն ամերիկյան հանրությանը խնդրում է գրել իրենց սենատորներին եւ Կոնգրեսում ներկայացուցիչներին՝ կոչ անելով դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը եւ խնդրել օգնել՝ […]

Hurriyet թերթը 7.500 դոլար կվճարի Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Hürriyet» պարբերականը ներկայացնող «Hurriyet. լրագրություն և տպագրություն» ՍՊԸ –ի գործադիր խորհրդի նախագահ Վուսլաթ Դողան Սաբանջըի և պարբերականի թղթակից Մեհմեթ Յըլմազի դեմ բացաց դատական հայցի արդյունքում 20.000 թուրքական լիրայի (շուրջ 7.500 դոլար) բարոյական վնասի փոխհատուցում է շահել:  Էրդողանի փաստաբանի կողմից ներկայացված հայցում 2014թ. օգոստոսի 25-ին «Hurriyet» թերթում հրապարակված հոդվածում Էրդողանի […]

«Հենց սա է ցեղասպանությունը, Պուտին». թուրքերը չեն հանգստանում

Թուրքական «Yeni Söz» թերթը «Ցեղասպանությունը սա է, Պուտին»  («Это и есть геноцид, Путин») ռուսերեն վերնագրով հոդվածում անդրադարձել է չերքեզների տեղահանությանը և հռետորական հարց հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Ermenihaber.am-ը: «Հայերի տեղահանությունը ցեղասպանություն անվանող Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինին հարց ենք ուղղում. ի՞նչ է 1829-1900 թվականներին ռուս զինվորների կողմից 1մլն 200հզ. չերքեզների կոտորածի […]

«Էնվեր փաշան 80 Աթաթուրք արժե». սկանդալ թուրքական հեռուստաալիքի եթերում /վիդեո/

Թուրքական պետական «TRT1» հեռուստաալիքի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ուղիղ եթերում սուր վիճաբանություն է ծագել հյուրերի` պատմաբան պրոֆեսոր Ահմեթ Շիմշիրգիլի և «Թուրքիայի առօրյան» ամսագրի գլխավոր խմբագիր Մուսթաֆա Չալըքի միջև, գրում է Ermenihaber.am-ը: Օսմանյան կայսրության կործանման թեմայով հաղորդման ժամանակ Չալքընը գովել է երիտթուրքական առաջնորդ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը հանդիսացող Էնվեր փաշային` ասելով. «Արդյոք մոտ անցյալում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի