22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Դիարբեքիրի նորաբաց զբոսայգիներից մեկը կկրի Հրանտ Դինքի անունը

Դիարբեքիրի (պատմ. Տիգրանակերտ) Քայանփընար շրջանում նոր կառուցված երկու զբոսայգիները կկոչվեն Թուրքիայում սպանված երկու անվանի լրագրողների` Հրանտ Դինքի և Հաֆիզ Աքդեմիրի անուններով, գրում է  Ermenihaber.am-ը:

Թուրքական «haber7» լրատվակայքի հաղորդմամբ` որոշումը կայացվել է Քայանփընարի համայնքային խորհրդի կողմից:

Շրջանի ղեկավար Ալի Այդընն ասել է, որ այգիներն անվանակոչվում են Դինքի և Աքդեմիրի անուններով, որպեսզի ապրեցնեն այն պայքարը, հանուն որի նրանք զոհվեցին:

Այդընը տեղեկացրել է նաև, որ այգիների բացումը տեղի կունենա առաջիկա օրերին` զոհված լրագրողների ընտանիքների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ