29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Չափդ ճանաչիր». Էրդողանի պատասխանը New York Times-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է New York Times-ում հրապարակված «Թուրքիայի գլխին սև ամպեր են կուտակվում» վերնագրով քննադատական հոդվածին, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ BBC-ի թուրքական ծառայության` Էրդողանը այդ հոդվածն անվանել է խոսքի ազատության սահմանները գերազանցող ու ոչ պարկեշտ հոդված և թերթին  մեղադրել Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ:

Թուրքիայի նախագահին վրդովվեցրել է հատկապես հոդվածում ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ուղղված Թուրքիային զգուշացում անելու կոչը, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է, որ New York Times-ը ընդամենը թերթ է և պետք է իր չափը ճանաչի: 

«Դու ո՞վ ես: Ինչպե՞ս կարող ես ԱՄՆ-ի ղեկավարությանը նման բան ասել: Պետք եղած պահին նրանք պետք եղածը կանեն»,- ավելացրել է Էրդողանը:

Նշենք, որ ամերիկյան թերթի հոդվածում մտահոգություն էր հայտնվել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թորքիայում տիրող իրադրության վերաբերյալ: ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մյուս դաշնակիցներին կոչ էր արվել զգուշացնել Էրդողանին` հետ կանգնել բռնած կործանակար ուղուց: Հոդվածում առանձին տեղ էր հատկացվել մամուլի նկատմամբ Էրդողանի ռեժիմի գործադրած ճնշումներին, հատկապես «hurriyet» թերթի կայքի նկատմամբ սկսված իրավական գործընթացին:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ