26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Էնվեր փաշան 80 Աթաթուրք արժե». սկանդալ թուրքական հեռուստաալիքի եթերում /վիդեո/

Թուրքական պետական «TRT1» հեռուստաալիքի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ուղիղ եթերում սուր վիճաբանություն է ծագել հյուրերի` պատմաբան պրոֆեսոր Ահմեթ Շիմշիրգիլի և «Թուրքիայի առօրյան» ամսագրի գլխավոր խմբագիր Մուսթաֆա Չալըքի միջև, գրում է Ermenihaber.am-ը:

Օսմանյան կայսրության կործանման թեմայով հաղորդման ժամանակ Չալքընը գովել է երիտթուրքական առաջնորդ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը հանդիսացող Էնվեր փաշային` ասելով. «Արդյոք մոտ անցյալում պատմությունը տեսել է այնպիսի քաջ ու իդեալիստ հերոսի ինչպիսին Էնվերն է»: Հաղորդավարուհին ի պատասխան ասել է, որ կա այդպիսի հերոս և դա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է: Վերջինիս դիտարկմանն ի պատասխան էլ Չալըքն ասել է. «Էնվերը 80 Աթաթուրք արժե»:

Այս խոսքերից հետո վրդովվել է հաղորդման մյուս հյուրը` Ահմեթ Շիմշիրգիլը: Ստուդիայում սկսվել է սուր վիճաբանություն, ինչի հետևանքով հաղորդումը ընդհատվել է:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ