15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Հայ պատգամավորների ոտքը Թուրքիո մեջլիս կարծես այնքան էլ «խերով» չէ

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայ պատգամավորների ոտքը Թուրքիո մեջլիս կարծես այնքան էլ «խերով» չէ: Թուրքիայում կառավարություն կազմելու ճգնաժամն անխուսափելի է թվում կամ որ ավելի ճիշտ է՝ արդեն սկսվել է: Իսկ մինչ այդ, քվեների հաշվարկով քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը շարունակում է պատգամավորական աթոռներ ավելացնել: Ըստ պետական ալիքների՝ արդեն 80 տեղ Թուրքիայի ազգային […]

3 հայ պատգամավոր` Թուրքիայի Մեջլիսում

Թուրքիայում երեկ անցկացվեցին 25-րդ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը  17:00 ավարտվեց քվեարկությունը: Ձայների 84 %-հաշվարկված են և նախնական տվյալների համաձայն տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված 4 հայ թեկնածուներից 3-ը հաղթահարել են անցողիկ շեմը:  Նախնական տվյալների համաձայն  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 12%-ը: Իսկ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 42 %-ը […]

Էրդողանի գլխավոր խնդիրը

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը մի շարք դիտարկումներ արեց Թուրքիայում կայանալիք վաղվա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ առավել շահագրգռված է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։ Պետրոսյանը  նշեց, որ այդ կուսակցության  խորհրդարան անցնելու դեպքում անմիջապես պետք է չէ փոփոխություններ սպասել.«Սակայն դա կլինի այն ուժը, որը […]

Հայերի պատգամավոր դառնալու շանսերը Թուրքիայում մեծ են.թուրքագետ

Վաղը Թուրքիայում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Այս ընտրություններում  իրենց թեկնածությունն են առաջադրել նաև ազգությամբ հայ գործիչներ: «Այս ընտրությունները կարող ենք իրավամբ բնորոշել, որպես պատմական: Պատմական ոչ միայն Թուրքիայի համար, այլ մեր հայերիս համար, որովհետև 50-60 տարի ընդմիջումից հետո մենք Թուրքիայում կարող ենք տեսնել ազգությամբ հայ պատգամավորներ, այն էլ երկու և ավելի»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեսակետ […]

«Իսլամական պետության» ահաբեկիչները մոտենում են Թուրքիայի սահմանին

Սիրիայում շարունակվող բախումները գնալով ավելի ընդգրկուն են դառնում և մոտենում Թուրքիայի սահմանին: Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի կայքը գրում է, որ սահամանագծի վերահսկողությունը Սիրիայում հակամարտող կողմերի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ այն թույլ կտա երկրի ներքին շրջաններ տանող ճանապարհները հսկողության տակ պահել և անհրաժեշտության դեպքում խոչընդոտել այդ շրջաններ փոխանցվող օգնությունները, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի հետ […]

«Հեյ անդաստիարակ, հեյ անօրեն, անբարո…». սկանդալ նախագահի շուրջ

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ շարունակվում են նախընտրական հանրահավաքները: Թուրքական «hbrdr.com» կայքի հաղորդմամբ` Քահրամանմարաշում (Մարաշ) ընտրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին սուր քննադատական խոսքեր է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է  Ermenihaber.am-ը: Ստորև ներկայացնում ենք Էրդողանին ուղղված քննադատություններից առավել ուշագրավ հատվածները. -Հունիսի 7-ը հայրենի հողերը թողած […]

Հանուն զուգարանակոնքի` Էրդողանը կդիմի դատարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի միջև «զուգարանակոնքի վեճը» կհանգուցալուծվի դատարանում, գրում է  Ermenihaber.am-ը: Էրդողանի փաստաբան Ալի Օզքայան հայտնել է, որ դատարան է դիմելու՝ Քըլըչդարօղլուից պահանջելով բարոյական փոխհատուցում  նախագահական նստավայրի մասին արած պնդումների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Posta» լրատվական կայքը: Ընդդիմադիր կուսակցության նախագահը հայատարարել էր, […]

Սիսի կաթողիկոսարանի տարածքում` հայ հոգևորականների շիրիմների վրա, մանկական զբոսայգի է կառուցվել /ֆոտո/

Ադանայի Քոզան (Սիս) գավառում գտնվող հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել: Թուրքական «demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ նշյալ վանական համալիրը պատկանում է այն հայկական եկեղեցական գույքի թվին, որոնց վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս դիմել է թուրքական դատարան, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրի վկայությամբ՝ շուրջ 700 տարի տարածքի հայերի համար հոգևոր կենտրոն ծառայած […]

Դինքի գործով ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետը

Ստամբուլի Շիշլի թաղամասում 2007թ. սպանված Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով նոր ձերբակալություն է կատարվել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ ոստիկանության հետախուզական վարչության C բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի վերաբերյալ նշյալ գործով որպես կասկածյալ ձերբակալելու որոշում է կայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի հանրապետական դատախազությունը Յըլմազերի նկատմամբ մեղադրանք է առաջադրել «հանցավոր […]

Վրաց-թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Մայիսի 31-ին Թուրքիայի տարածքում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: «Կովկասյան արծիվ» կոչվող զորավարժությունները, որոնք միտված են «Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ համագործակցղությանն ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի