15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքական պետական հեռուստաալիքի եթերում Աթաթուրքի հասցեին վիրավորանքներ են հնչել

Թուրքական պետական «TRT» հեռուստաալիքով ցուցադրվող մի փաստագրական ֆիլմում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորանքներ են հնչել: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը: Փաստագրական ֆիլմում տեղ են գտել թուրք հայտնի լրագրող Օսման Յուքսել Սերդենգեչթիի խոսքերը, որում վերջինս Աթաթուրթի և Թուրքիայի 2-րդ նախագահ Իսմեթ Ինոնյուի հասցեին ասել է. «27 տարի աստվածների պես խոսեցին, փարավոնների պես […]

Դավութօղլուի կինը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուի կինը՝ Սարե Դավութօղլուն, հայտնել է, որ ընտրություններում ԱԶԿ-ի գրանցած արդյունքը մեծ հաջողություն է:  Այս մասին Սարե Դավութօղլուն ասել է թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում ի թիվս նախընտրական և հետընտրական շրջանի, գրանցված արդյունքների, առողջապահության ոլորտին վերաբերող և հասարակությանը հետաքրքող հարցերի, խոսել […]

Մուրադ Նազարյանը թուրքական բանտում սեռական բռնության է ենթարկվել

Ստամբուլի Սամաթիա թաղամասի 85-ամյա հայ բնակչուհի Մարիցա Քյուչուքի դաժան սպանության գործով մեղադրյալ հանդես եկող Մուրադ Նազարյանը, ով Թուրքիայի քաղաքացի է, հայտարարել է, որ բանտում բռնությունների է ենթարկվում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «hurhaber.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ներկա են գտնվել մեղադրյալ Նազարյանն ու կողմերի փաստաբանները: Փաստաբան Էրեն Քեսինը տեղեկացրել է, […]

Ռուսաստանը Թուրքիայից ներկրած 20 տոննա դեղձը հետ է ուղարկել

Թուրքիայից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաք  արտահանվող 20 տոննա դեղձի մեջ հայտնաբերվել են մարդու առողջության  համար վնասակար նյութեր: Համապատասխան լաբորատոր հետազոտության անցկացումից հետո նշյալ գյուղմթերքը հետ է առաքվել Թուրքիա, գրում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «haberturk» լրատվական կայքը, մեջբերելով Ռուսաստանի Դաշնության «Բույսերի պաշտպանության և կառանտինային ծառայության» (Россельхознадзор) նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոյի խոսքերը, նշում է. «Կազմակերպությանը պատկանող […]

ԱՄՆ նախագահի խորհրդականի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

ԱՄՆ նախագահի խորհրդական Քրիստին Վորմութի գլխավորած պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «haber3.com»  լրատվակայքը՝ ընդգծելով, որ պատվիրակության անդամների մասնակցությամբ գումարվելիք ժողովի հիմնական թեմաները լինելու են Ինջիրլիքն ու Դիարբեքիրի օդային զինուժի ռազմաբազաները, գրում է Ermenihaber.am-ը: ԱՄՆ պաշտպանության քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնում 2014-ին նշանակվելուց ի վեր Վորմութը հայտնի է որպես ԱՄՆ՝ Սիրիայի և […]

Նախագահ Էրդողանին երբեք չեմ ների. Թուրքիայի մեջլիսի հայ կին պատգամավոր

Թուրքիայի մեջլիսի նորընտիր երեք հայ պատգամվորներից Սելինա Օզուզուն Դողանը հայտնել է, որ երբեք չի ների Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Ներողություն, ինձ հայ էլ են ասել» արտահայտության համար, գրում է Ermenihaber.am-ը: Դողանը, որը ներկայացնում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, այս մասին հայտնել է թուրքական «Sözcü» պարբերականին տված հայրցազրույցում: Դողանն ասել է, որ դեռևս իրեն […]

Ստամբուլում քայլերթ է տեղի ունեցել «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել: Քայլերթը սկսվել  է Թուզլայի ափամերձ շրջանից և ավարտվել ճամբարի տարածքում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Radikal» լրատվական կայքի տեղեկցմամբ՝ քայլերթին մասնակցել է 500 հոգի, որոնց հետ 3կմ ճաապարհն անցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներ  Բարըշ Յարքադաշը և Օնուրսալ Ադըգյուզելը: Քայլերթից […]

Հեռուստասերիալ` Էրդողանի մասին

Թուրքական պետական «TRT1» հեռուստաընկերությունը պատրաստվում է հեռուստասերիալ նկարահանել` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, գրում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Հաբերթյուրք» լրատվական կայքի` «Հայելուս միջի երկինքը» անվանմամբ հեռուստասերիալը նվիրված է ներկայիս նախագահ Էրդողանի, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և հանգուցյալ վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի քաղաքական պայքարի պատմությանը: Ֆիլմի բյուջեն կազմում է 650 հազար թուրքական լիրա (մոտ 167 հազար ԱՄՆ […]

Ստամբուլում թռչնագրիպի նոր դեպքեր են գրանցվել

Ստամբուլի Քարթալ և Արնավութքյոյ թաղամասերում գրանցվել է թռչնի գրիպի դեպքեր, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել քաղաքում, գրում է Ermenihaber.am-ը:   Վարակի տարածումը կանխելու համար մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել: Հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Մասնավորապես մինչև այս տարվա սեպտեմբերի վերջն ընկած ժամկետով արգելվել է ցանկացած տեսակի ցամաքային որս: Ենթադրվում է, որ վարակը վայրի թռչուններից […]

Քլինթոնը Դավութօղլուին կրճատ «Դավու» է ասում

Օրեր առաջ հրապարակվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնի որոշ նամակագրություններ, որոնցում ուշագրավ մանրամասներ կան, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Փոսթա» լրատվական կայքի` հատկապես հետաքրքիր են 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց առաջ արված նամակագրությունները: Քլինթոնը այդ նամակներում Թուրքիայի այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի անունը կրճատելով` օգտագործում է «Դավու» ձևը: Իսկ նամակներից մեկում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի