Քլինթոնը Դավութօղլուին կրճատ «Դավու» է ասում

Օրեր առաջ հրապարակվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնի որոշ նամակագրություններ, որոնցում ուշագրավ մանրամասներ կան, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Փոսթա» լրատվական կայքի` հատկապես հետաքրքիր են 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց առաջ արված նամակագրությունները:
Քլինթոնը այդ նամակներում Թուրքիայի այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի անունը կրճատելով` օգտագործում է «Դավու» ձևը:
Իսկ նամակներից մեկում էլ ՀՀ արտգործնախարարի անունը հարցնում է օգնականից` չմտաբերելով այն:
Աղբյուր` Ermenihaber.am