29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլում քայլերթ է տեղի ունեցել «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել: Քայլերթը սկսվել  է Թուզլայի ափամերձ շրջանից և ավարտվել ճամբարի տարածքում, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Radikal» լրատվական կայքի տեղեկցմամբ՝ քայլերթին մասնակցել է 500 հոգի, որոնց հետ 3կմ ճաապարհն անցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներ  Բարըշ Յարքադաշը և Օնուրսալ Ադըգյուզելը:

Քայլերթից հետո ճամբարում հավաքված մասնակիցները հայտարարություն են արել: Թուրքիայի հայ քաղաքացիների անունից ելույթ ունեցած երիտասարտները պահանջել են ճամբարը վերադարձնել հայ համայնքին: Ելույթ է ունեցել նաև ԺՀԿ պատգամավոր Յարքադաշը՝ ասելով, թե ԺՀԿ-ն հայ ժողովրդի բարեկամն է, այն միշտ տուժողների կողիքին է և թույլ չի տա, որ որևէ մեկը տուժի:

Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) մեղադրել է խորհրդարանական  ընտրություններից առաջ  ճամբարը հայերին վերադարձնելու պատրանք ստեղծելու մեջ: «ԱԶԿ-ն ընտրություններից առաջ տպավորություն էր ստեղծել, թե այս վայրը հայերին է տալիս,  կանխում է իրավունքների ոտնահարումը: Մինչդեռ այսօր երևում է, որ այս վայրը իրենց կողմնակիցներներին են ուզում հանձնել»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը: Նա ընդգծել է, որ ճամբարի իրական տերերը «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի ընկերներն են, իսկ ճամբարը Հրանտի ժառանգությունն է, որ թողել է երիտասարդներին:

«Այս ժառանգությունը հարկավոր է իրական տերերին հանձնել և կանխել իրավունքի ոտնահարումը»,- հայտարարել է Յարքադաշը՝ հավելելով, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) պայքարելու են իրավունքների ոտնահարման դեմ և հետևելու են ճամբարի շուրջ ընթացող զարգացումներին:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ