29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մուրադ Նազարյանը թուրքական բանտում սեռական բռնության է ենթարկվել

Ստամբուլի Սամաթիա թաղամասի 85-ամյա հայ բնակչուհի Մարիցա Քյուչուքի դաժան սպանության գործով մեղադրյալ հանդես եկող Մուրադ Նազարյանը, ով Թուրքիայի քաղաքացի է, հայտարարել է, որ բանտում բռնությունների է ենթարկվում, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «hurhaber.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ներկա են գտնվել մեղադրյալ Նազարյանն ու կողմերի փաստաբանները: Փաստաբան Էրեն Քեսինը տեղեկացրել է, որ մեղադրյալը Նազարյանը պատմել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները դատարանի դահլիճում իր ձերբակալությունից հետո իր վրա ճնշում գործադրել՝ պահանջելով խոստովանել հանցանքը: Իսկ մեղադրյալի փաստաբան  Ջաֆեր Գյուլը նշել է, որ հանցագործության իրական մեղավորներն ազատության մեջ են:

Փաստաբանն ընդգծել է, որ Մարիցա Քյուչուքի տուն մտնելիս Նազարյանը մենակ չի եղել, հանցագործության վայրում հայտնաբերվել են ևս 4 մարդկանց արյան հետքեր, որոնք ներս են մտել տեսախցիկներով չվերահսկվող դռնից, այդ պատճառով չեն երևում գործով առկա տեսագրության մեջ:

Իսկ մեղադրյալը, որի նկատմամբ պահանջվել է ցմահ բանտարկություն՝ խստացված ռեժիմով, պատմել է, որ բանտում, որտեղ գտնվում է ավելի քան 2 տարի, բանտակիցների կողմից սպառնալիքների և բռնության է ենթարկվում:

«Բազմիցս ենթարկվել եմ սեռական բնույթի բռնության ու բռնաբարության: Դրանում ազդեցություն ունի նաև իմ հայ լինելու հանգամանքը: Այս մասին դիմումով տեղեկացրել եմ բանտի կառավարությանը, սակայն դիմումին ընթացք չի տրվել»,- բողոքել է Մուրադ Նազարյանը:

Դատարանը որոշում կայացրեց Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից մեղադրյալի՝ բռնության ենթարկվելու մասին հայտարարությունները ուսումնասիրելու համար հետաքննություն սկսելու մասին , սակայն մերժեց մեղադրյալի փաստաբանի միջնորդությունը՝ Նազարյանին մեկուսացնելու վերաբերյալ: Նիստը հետաձգվել է՝ ժամանակ տալով փաստաբանին՝ հիմնավորելու պահանջը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ