29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դավութօղլուի կինը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուի կինը՝ Սարե Դավութօղլուն, հայտնել է, որ ընտրություններում ԱԶԿ-ի գրանցած արդյունքը մեծ հաջողություն է:  Այս մասին Սարե Դավութօղլուն ասել է թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում ի թիվս նախընտրական և հետընտրական շրջանի, գրանցված արդյունքների, առողջապահության ոլորտին վերաբերող և հասարակությանը հետաքրքող հարցերի, խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Տիկին Դավութօղլուն մասնավորապես նշել է, որ Թուրքիայի հասարակությունում տարբեր խմբավորումերի առկայությունն ընտրությունների շրջանում ավելի ակնառու էր դարձել: Ըստ նրա՝ պետք է այդ խմբավորումներից ձերբազատվել՝ սկսելով ընդհանուր խնդիրներից:

«Կարող ենք տարբեր կերպ մտածել, սակայն առանց այդ տարբերությունները թշնամության վերածելու պետք է միասնություն հաստատեք»,- նկատել է վարչապետի կինը:

Սարե Դավութօղլուն համաձայնել է լրագրողի այն դիտարկմանը, որ թուրքական քաղաքականությունը մի ժամանակահատվածում է գտնվում, երբ փոխզիջման անհրաժեշտություն կա: Որպես օրինակ տիկին Դավութօղլուն բերել է Հայոց ցեղասպանության հարցը՝ նշելով, որ Թուրքիայի կառավարությունը փորձել է արդարացի մոտեցում ցուցաբերել այդ խնդրին:

 «Երկրի գերակա շահեր» արտահայտություն կա, որոնց առկայության ժամանակ, բոլորը համապատասխան դրանց պիտի մտածեն: Սակայն այդպես չի լինում: Երանի թե որոշ հարցեր կարողանանք վեր դասել քաղաքական մրցակցությունից: Հայոց ցեղասպանության պնդումների մասին հայտարարությունները տեսաք: Արդյունքում այս կառավարությունը փորձեց  արդարացի մոտեցում դրսևորել: Պարոն Ահմեթն էլ հայտարարեց, որ արտասահմանում ապրող հայերը նաև մեր սփյուռքն է: Սակայն մարդկանց վշտացնում է այն մարդկանց մոտեցումները, ովքեր մեր երկրի բարօրությունը չեն ուզում: Կանխակալ վերաբերմունք կա»,- նշել է Սարե Դավութօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ