26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ռուսաստանը Թուրքիայից ներկրած 20 տոննա դեղձը հետ է ուղարկել

Թուրքիայից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաք  արտահանվող 20 տոննա դեղձի մեջ հայտնաբերվել են մարդու առողջության  համար վնասակար նյութեր: Համապատասխան լաբորատոր հետազոտության անցկացումից հետո նշյալ գյուղմթերքը հետ է առաքվել Թուրքիա, գրում է  Ermenihaber.am-ը:

Թուրքական «haberturk» լրատվական կայքը, մեջբերելով Ռուսաստանի Դաշնության «Բույսերի պաշտպանության և կառանտինային ծառայության» (Россельхознадзор) նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոյի խոսքերը, նշում է. «Կազմակերպությանը պատկանող ապրանքները  լաբորատորիայում հետազոտվել են: Հետազոտման արդյունքում թուրքական ապրանքներում  հայտնաբերվել է  արևելյան ծաղիկ կոչվող վտանգավոր թրիփսը: Այդ պատճառով որոշում է կայացվել  20 տոննա դեղձը  հետ ուղարկել Թուրքիա»:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայից Ռուսաստան արտահանվող դեղձի մեջ վնասակար նյութեր են հայտնաբերվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ