15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

«Իսլամական պետություն»-ը սպանել է Քոբանիի վերջին հային. Radikal

Իսլամական Պետություն (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորումը սպանել է Սիրիայի քրդական Քոբանի քաղաքի վերջին հայ բնակչին: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» պարբերականը, գրում է  Ermenihaber.am-ը: Քոբանիի նախկին հայ բնակիչ, սպանված հայի եղբայր Հակոբ Թոմասյանը պատմում է. «1915թ. հազարավոր հայեր են գաղթել Քոբանի: Պապս պատմում էր, որ գաղթի ճանապարհին հարյուրավոր հայեր են սպանվել: Մեծ դժվարությունների միջով […]

Թուրքիայի ու «Իսլամական պետության» դրոշները` կողք կողքի

Թուրքիայի Գազիանթեփ նահանգի  Քարլամըշ շրջանում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանին շատ մոտ, Քոբանիի վրա հարձակված «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը, կանգնեցրել է իր դրոշը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Radikal» թերթի` տաս օր է ինչ ԻՊ-ի դրոշը կանգնված է Թուրքիայի դրոշի կողքին: ԻՊ-ը այժմ  իր ձեռքի տակ է վերցրել  թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող շենքերը, դրանք այժմ […]

Ստամբուլում «Արմեն» ճամբարի համար քայլերթ է իրականացվել. Ցուցարարները իրենց աջակցությունն են հայտնել երևանյան ցույցերին

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Արմեն» ճամբար-որբանոցի վերադարձի համար մղվող պայքարի 52-րդ օրը Ստամբուլում բողոքի քայլերթ է կազմակերպվել: Ցուցարարները քայլերթը իրականացրել են հունիսի 26-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում` վանկարկելով` «Վերադարձրեք ճամբարը հայերին», «Վերջ խաբեությանը», «Միացեք մեր պայքարին», «Մենք այստեղ ենք, դեռ այստեղ ենք», գրում է Ermenihaber.am-ը: Ուշագրավ է, որ ցուցարարները պարզել են այս օրերին Երևանում անցկացվող […]

3 տարում Թուրքիայի 10 000 քաղաքացի է միացել ահաբեկչական խմբավորումներին

Թուրքիայի «21-րդ դար» ինստիտուտի մերձավոր արևելքի հարցերով ամբիոնի իրականացրած հետազոտության համաձայն՝ վերջին երեք տարիների ընթացքում ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով  շուրջ 10.000 մարդ է Թուրքիայից մեկնել Իրաք և Սիրիա: Պարզվել է նաև, որ նրանցից ավելի քան 7000-ը միացել է «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորմանը, մյուսները՝ «Ալ Քաիդա» և «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին, գրում է  Ermenihaber.am-ը: […]

Թուրք ծայրահեղականը սպառնացել է «հայերի որսի դուրս գալ» Կարսի փողոցներում

Գորշ գայլերի «Ülkü ocaklar» (Իդեալիստական օջախներ) անվամբ ծայրահեղական աջակողմյան երիտասարդական կառույցի Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը, խիստ վրդովվել է այն հանգամանքից, որ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգ է կազմակերպել հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում, գրում է Ermenihaber.am-ը: Միջանկյալ նշենք, որ վերոհիշյալ կառույցը գործում է Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) հովանավորությամբ և համարվում դրա երիտասարդական թևը: […]

Հայտանբերվել է «Իսլամական պետության»` դեպի թուրքական սահման տանող թունելը

Թուրք-սիրիական սահմանին  մոտ գտնվող Սիրիայի Թել Աբյադ քաղաքում, որը ավելի քան 2 տարի գտնվում էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ, հայնտաբերվել է դեպի թուրքական սահման տանող 500 մետրանոց թունել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի`թունելը Թել Աբյադից ձգվում է մինչև թուրք-սիրիական Աքչաքալե անցակետ: Լրատվական կայքը հայտնում է, որ առայժմ հայտնի չէ, […]

Բելգիայի վարչապետի հայտարարությունը կվատթարացնի երկկողմ հարաբերությունները. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստին, գրում է Ermenihaber.am-ը: ԱԳՆ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ նման հայտարարություն անելը «թուրքերին սևացնելու», ազգայնամոլական և հակաիսլամական շարժման դրսևորում է: Արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Բելգիայի վարչապետը հայտարարել է, որ իր կարծիքով, 1915թ. իրադարձություններն անհրաժեշտ է ճանաչել որպես […]

Թուրքիան ամենախոշոր տարանցիկ երթուղին է ահաբեկիչների համար. ամերիկյան զեկույց

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից  2014թ. ահաբեկչության մասին կազմված զեկույցում, Թուրքիան  օտարերկրյա ահաբեկչների համար հանդիսացել է ամենախոշոր տարանցիկ երթուղին: Ըստ թուրքական «Haberdar.com» լրատվական կայքի` զեկույցում նշվում է, որ Թուրքիան թեև հանդիսանում է «Իսլամական պետություն» (ԻՊ ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիայի անդամ, այնուամենայնիվ,  բազմաթիվ ահաբեկիչներ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ին անդամագրվելու համար  Թուրքիայի տարածքով են  անցնում: […]

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա է հղել` Թուրքիայում 19-ամյա ռուս ուսանողուհի Մարիամ Իսմաիլովայի անհետացման հետ կապված: Ըստ թուրքական «Cnnturk»-ի` Թուրքիայում գտնվող Ռուսաստանի դեսպանատան մամլո խորհրդական Իգոր Միտյակովը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը, Իսմայիլովայի Թուրքիայում գտնվելու մասին, որևէ  տեղեկություն չի տրամադրում: Նախկինում արված հայտարարությունների համաձայն Մարիամ Իսմայիլովան հունիսի 12-ին դուրս է եկել […]

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն եռօրյա սուգ է հայտարարել 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի մահվան կապակցությամբ: Ըստ Դավութօղլուի` Դեմիրելը խորը հետք է թողել Թուրքիայի քաղաքական պատմության մեջ: Թուրքական «Hürriyet» պարբերականը տեղեկացնում է, որ վարչապետն այսօր այցելել է Դեմիրելի ընտանիքին՝ ցավակցություն հայտնելու: Դեմիրելի ընտանիքին տեղեկացրել է, որ նախագահների մահվան դեպքում ընդունված պետական կարգի համաձայն երկրում եռօրյա սուգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի