29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իսլամական պետություն»-ը սպանել է Քոբանիի վերջին հային. Radikal

Իսլամական Պետություն (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորումը սպանել է Սիրիայի քրդական Քոբանի քաղաքի վերջին հայ բնակչին: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» պարբերականը, գրում է  Ermenihaber.am-ը:

Քոբանիի նախկին հայ բնակիչ, սպանված հայի եղբայր Հակոբ Թոմասյանը պատմում է. «1915թ. հազարավոր հայեր են գաղթել Քոբանի: Պապս պատմում էր, որ գաղթի ճանապարհին հարյուրավոր հայեր են սպանվել: Մեծ դժվարությունների միջով անցնելով փրկված ու այստեղ ապաստանած հայերը ժամանակի ընթացքում Քոբանիից գաղթել են Լիբանան, Հալեպ, Հայաստան, Ամերիկա և Եվրոպա: Ի վերջո, Քոբանիում միայն 8 հայ ընտանիք էր մնացել: Մենք այնտեղ երկու եկեղեցի ունեինք, մուսուլմանների հետ էլ որևէ խնդիր չունեինք մինչև ԻՊ-ի հարձակումը»:

Հակոբը պատմում է, որ ԻՊ-ի հարձակումից հետո հայկական 8 ընտանիքներից մեկն ապաստանել է Ուրֆայում, մեկը՝ Հաթայում, մեկը՝ Հալեպում, անձնագիր ունեցող երկու ընտանիք  Հայաստան է տեղափոխվել, իսկ մյուս երեք ընտանիքներն ապաստանել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ գավառում Թուրքիայի աղետի և արտակարգ իրավիճակների վարչության կառուցած գաղթականների վրանային ճամբարում:

ԻՊ-ի կազմակերպած վերջին հարձակումից առաջ Հակոբի եղբայրը ցանկացել է ընտանիքով վերադառնալ Քոբանի, դրա համար 14-ամյա որդու հետ նախ մեկնել է՝ տունն ու աշխատանքը կարգավորելու, բայց ընդամենը մեկ շաբաթ անց սպանվել է: Հոր մահը սեփական աչքերով տեսած 14-ամյա Արամը պատմում է, որ հրազենային վնասվածք ստացած ու արյունահոսող հայրը, այնուամենայնիվ, ուժ է գտել՝ զգուշացնելու որդուն, որպեսզի փախչի: Սպանվածը չորս երեխաների հայր էր: Ընտանիքը գնալու տեղ չունի, քանի որ Քոբանին այլևս իր հայրենիքը չի համարում: Ընտանիքի անդամները  անձնագրեր չունեն, որպեսզի կարողանան Հայաստան մեկնել: Նրանք այժմ գտնվում են Սուրուչի ճամբարում:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ