18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ստամբուլում «Արմեն» ճամբարի համար քայլերթ է իրականացվել. Ցուցարարները իրենց աջակցությունն են հայտնել երևանյան ցույցերին

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Արմեն» ճամբար-որբանոցի վերադարձի համար մղվող պայքարի 52-րդ օրը Ստամբուլում բողոքի քայլերթ է կազմակերպվել:
Ցուցարարները քայլերթը իրականացրել են հունիսի 26-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում` վանկարկելով` «Վերադարձրեք ճամբարը հայերին», «Վերջ խաբեությանը», «Միացեք մեր պայքարին», «Մենք այստեղ ենք, դեռ այստեղ ենք», գրում է Ermenihaber.am-ը:

Ուշագրավ է, որ ցուցարարները պարզել են այս օրերին Երևանում անցկացվող Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներին աջակցություն հայտնող պաստառներ: Պաստառների վրա գրված է եղել «From #KampArmen to #ElectricYerevan»:

Մոտ 3 հազար ցուցարարներին միացել է նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ, հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին  եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է  որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Սակայն հետագայում ապօրինաբար խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր  ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր: Կա խոստում ` ճամբարը վերադարձնելու վերաբերյալ, սակայն առ այժմ ոչ մի իրավական քայլ չի արվել ու հարյուրավոր երիտասարդ ակտիվիստներ ճամբարում 24-ժամյա հերթապահություն են իրականացնում: Նրանք պնդում են , որ չեն հեռանա ճամբարից` մինչև այն չվերադարձվի իրական տիրոջը` հայկական հիմնադրամին: 

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ