18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա է հղել` Թուրքիայում 19-ամյա ռուս ուսանողուհի Մարիամ Իսմաիլովայի անհետացման հետ կապված: Ըստ թուրքական «Cnnturk»-ի` Թուրքիայում գտնվող Ռուսաստանի դեսպանատան մամլո խորհրդական Իգոր Միտյակովը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը, Իսմայիլովայի Թուրքիայում գտնվելու մասին, որևէ  տեղեկություն չի տրամադրում:

Նախկինում արված հայտարարությունների համաձայն Մարիամ Իսմայիլովան հունիսի 12-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Իսմայիլովայի ընտանիքի վկայությամբ`ռուս աղջիկը անձնագիրը գաղտնի կերպով վերցնելով Մոսկվայում գտնվող Շերեմետևո օդանավակայանից մեկնել է Թուրքիա:
Կան խոսակցություններ, որ Իսմայիլովան, Ռուսաստանից մեկնելով Թուրքիա, փորձել էր անդամագրվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:

Նշենք, որ ավելի վաղ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քիլիս նահանգում (Թուրքիա), ձերբակալվել էր Ռուսաստանի քաղաքացի Վարվարա Կարաուլովան, որը պատրաստվում է հատել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի նույնպես համալրեր ԻՊ-ի շարքերը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ