11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Էրդողանի գլխավոր խնդիրը

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը մի շարք դիտարկումներ արեց Թուրքիայում կայանալիք վաղվա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ:

Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ առավել շահագրգռված է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։

Պետրոսյանը  նշեց, որ այդ կուսակցության  խորհրդարան անցնելու դեպքում անմիջապես պետք է չէ փոփոխություններ սպասել.«Սակայն դա կլինի այն ուժը, որը խորհրդարանում կբարձրացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը»:

Թուրքագետը  փաստեց, որ եթե կուսակցությունն անցնի խորհրդարան, դա կբարդացնի սահմանադրական բարեփոխումների անցկացման հարցը այն սցենարով, որով պլանավորում է նախագահ Էրդողանը։ Ուստի  նրա գլխավոր խնդիրն է թույլ չտալ այդ կուսակցության անցումը խորհրդարան։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ