«Հայհոյանքին հավասար հեռախոսազանգ Պուտինից Էրդողանին»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պուտինը շնորհավորել է Էրդողանին հունիսի 7-ի կայացած խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)՝ ընտրություններում տարած հաղթանակիկապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:
Այս տեղեկությունը թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «odatv.com» -ը լուսաբանել է «Հայհոյանքին հավասար հեռախոսազանգ Պուտինից Էրդողանին» վերնագրային մեկնաբանմամբ:
«Ուշագրավ է, որ Պուտինը կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի փոխարեն զանգահարել և շնորհավորել է Էրդողանին: Հետաքրքրական է նաև, որ Պուտինը շնորհավորում է ԱԶԿ-ին, այն դեպքում, երբ վերջինս ընտրությունների արդյունքում չի կարող ինքնուրույն կառավարություն կազմել», – նկատել է տալիս կայքը:
Համաձայն Կրեմլի հայտարարության՝ երկու երկրների առաջնորդները զրուցել են նաև էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի և այլ օրակարգային թեմաների շուրջ:
Աղբյուր` Ermenihaber.am