28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իսլամական պետության» ահաբեկիչները մոտենում են Թուրքիայի սահմանին

Սիրիայում շարունակվող բախումները գնալով ավելի ընդգրկուն են դառնում և մոտենում Թուրքիայի սահմանին: Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի կայքը գրում է, որ սահամանագծի վերահսկողությունը Սիրիայում հակամարտող կողմերի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ այն թույլ կտա երկրի ներքին շրջաններ տանող ճանապարհները հսկողության տակ պահել և անհրաժեշտության դեպքում խոչընդոտել այդ շրջաններ փոխանցվող օգնությունները, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի հետ սահմանակից բնակավայրերի վրա լայնածավալ հարձակում սկսած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն արդեն հասցրել է մեկ կարևոր ավան և մի քանի գյուղեր գրավել: Գրավված գյուղերի բնակչությունը  կոտորածից խուսափելու նպատակով շարժվում է դեպի Թուրքիայի սահման` այն հատելու նպատակով:

Երեկ թուրք-սիրիական Օնջուփընար սահմանակետով, որն ապրիլց փակ էր, թույլ է տրվել 350 սիրիացու մուտքը Թուրքիա: Վերջիններս արդեն մի քանի օր է, ինչ սպասում էին սահմանին:

Թուրքիայի Շանլըուրֆայի նահանգապետը հայտարարել է, որ բախումների հետևանքով արդեն դատարկվել է Թուրքիային սահմանակից սիրիական 5 գյուղ: «ԻՊ»-ն էլ հայտարարել է, որ հաջորդ թիրախը լինելու է Հալեպից հյուսիս ընկած սահմանային Ազեզ շրջանը, այնուհետև քրդական Աֆրին շրջանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ