12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հեռացվել է կուսակցությունից

Բելգիայի խորհրդարանի պատգամավոր և «Humanist Democratic Centre (HDC)  կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր տկն Մայինար Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից, գրում է Ermenihaber.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվականը, հեռացման պատճառը եղել է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Միջանկյալ նշենք, որ Բելգիան Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչած և դատապարտած պետություններից է:

Օզդեմիրը հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դժգոհություն է առաջացրել կուսակցության մյուս անդամների շրջանում: Բացի այդ նշվում է, որ, ժխտելով Հայոց ցեղասպանության եղելությունը, թուրք պատգամավորն այդպիսով խախտել է կուսակցության կանոնադրությունը:

Օզդեմիրն իր այդ սկանդալային վարքագծով հայտնվել է մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես ֆրանսիական մի շարք լրատվականներ արդեն իսկ սպասում են Օզդեմիրի մեկնաբանություններին, թեմայի հետ կապված:

Հավելենք, որ Օզդեմիրը նշյալ կուսակցությանն անդամագրվել է 2009 թվականին: Ի դեպ, նա գլխաշորով առաջին կին պատգամավորներ է Բելգիայի խորհրդարանում:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ