22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Գյուլը Էրդողանին հեռացրե՞լ է Twitter-ի իր ընկերների ցանկից

Այսօր թուրքական ընդդիմադիր «Birgün» լրատվական կայքը հայտնել էր, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն իր «Twitter»-ի ընկերների ցուցակից հեռացրել է  գործող նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Որոշ ժամանակ անց, սակայն, վերոնշյալ լուրը հեռացվել է կայքի լրահոսից, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «haber7» լրատվական կայքը, անդրադառնալով «Birgün»-ում տեղ գտած լուրին,  հերքել է այն` տեղեկացնելով, որ Գյուլն իր միկրոբլոկը բացելուց հետո միայն 2 էջի է հետևել նախագահականի թուրքերեն և անգլերեն պաշտոնական էջերին:

«Բոլորը գիտեն, որ Գյուլն առաջին իսկ օրվանից միայն այս երկու էջերին է հետևել»,-գրել է կայքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ