16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Իգդիրում ապամոնտաժել են Թուզլուջա շրջանի մուտքի ու ելքի հայերեն գրությունները

Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա (պատմ. Կողբ) շրջանի մուտքի կամարին ՏԻՄ մարմինների որոշմամբ՝ կամարի քառալեզու (հայերեն, քրդերեն, անգլերեն, թուրքերեն) գրություններից հեռացվել  է հայերեն տարբերակը («Բարի եկաք» և «Ցտեսություն»): Այս մասին հայտնում է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: 2015թ. սեպտեմբերին տեղադրված քառալեզու գրության մեջ առկա հայերենը տեղական բնակչության և ՀԿ-ների կողմից բուռն հակազդեցության էր արժանացել և  բողոքի տեղիք […]

Ոչ մահմեդական փախստականները Թուրքիայում անվտանգության խնդիր ունեն

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությանն (ԺՀԿ-CHP) առընթեր համապատասխան հանձնաժողովը Թուրքիայում փախստականների վիճակի վերաբերյալ զեկույց է կազմել: «SputnikNews»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ զեկույցում մասնավորապես արձանագրվել է. «Թուրքիայում դժվար է փախստական լինելը, իսկ ոչ մահմեդական փախստական լինելը՝ առավել ևս»: Թուրքիայում ներկայումս ժամանակավոր կամ հիմնական սկզբունքով բնակվում է շուրջ 45.000 ոչ մուսուլման գաղթական, որոնց մեծ մասը սիրիացիներ են, հայեր, […]

Նման տեմպերով Թուրքիան 3000թ. ԵՄ անդամ կդառնա

Անգլիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը BBC-ի «Question Time» ծրագրի եթերում պատասխանել է հունիսի 23-ին կայանալիք Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալու հանրաքվեին և Թուրքիայի եվրաինտեգրմանն առնչվող հարցերին: Թուրքական «Milliyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ վարչապետը մասնավորապես նշել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Թուրքիայի ԵՄ անդամակցությունը անհնար է: Նա համոզմունք է հայտնել, որ այս թեման հանաքվեի համատեքստում օգտագործվում է՝ ուշադրություն շեղելու […]

Ստամբուլում արգելվել է ամենամյա գեյ-շքերթի անցկացումը

Ստամբուլի նահանգապետարանը չի արտոնել քաղաքում նախատեսված ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս)  համայնքի ներկայացուցիչներին աջակցող երթը: Ըստ թուրքական «Mynet»-ի թերթի՝  երթը արգելող հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ դա արվում է անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հասարակական կարգը չխախտելու նպատակով: Իսկ երթի կազմակերպիչները հայտարարել են, թե նման արգելքը հակասում է Թուրքիայի սահմանդրությանը: Նրանք պատրաստվում են նահանգապետարանի […]

ԵԽ-ի՝ Թուրքիայի մասին տարեկան զեկույցը հետ է ուղարկվել

Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հետ է ուղարկել Թուրքիայի մասին ԵԽ-ի տարեկան զեկույցը, քանի որ այն Անկարային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ապրիլին ԵԽ-ում 375 կողմ ձայնով ընդունված «Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը» ԵԽ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն է ուղարկվել հունիսի 17-ին: Նույն օրը՝ առանց զեկույցի հետ կապված որևէ գործընթաց իրականացնելու, […]

Չափից ավելի վտանգավոր է դառնում . Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելգիտության  ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը: -Հակամարտող կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահող պետությունները կոնկրետ պայ­մանավորվածություններ ձեռք բերեցին մի շարք հարցերի, մասնավորապես` շփման գծում անվ­տանգության միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս գործընթացը կշարունակվի՞ նա­խագահների հաջորդ հանդիպմանը: -Վիեննայում պայմանավորվածու­թյուններ չեն եղել, Վիեննայում եղան խոստումներ, որ այդ պայմանավոր­վածությունները կլինեն: Վիեննայում պարտավորեցնող որեւէ պայմանավորվածություն ձեռք […]

Նոր սպառնալիք Հայաստանին. 168 Ժամ

Թուրքիան մտադիր է ՌԴ-ի հետ հարաբե­րությունները կարգավորել մինչև այս տարվա օգոստոսի կեսերը: Այս մասին հայտնել է թուրքական «Yeni Safak» թերթը վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուր­ները: Ըստ այդ աղբյուրի, ՌԴ-ի հետ հարաբե­րությունների կարգավորման համար կազմվել է «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 9 կետից: «ճանապարհային քարտեզի» համա­ձայն Թուրքիայի պաշտոնատար անձինք մաս­նակցելու են այն բոլոր պաշտոնական միջոցա­ռումներին, որոնք մինչև […]

Էրդողանը անկատար թողեց ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի 11 տարիների անհագ ցանկությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր օրինագիծ հաստատելով   անկատար թողեց 2005թ-ից ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի անհագ ցանկությունը: Թուրքիայի նախագահը 138 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ  օրինագիծ է ստորագրել, որը նպատակ է հետապնդում խորհրդարանից հեռացնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»: Նոր օրենքը դատախազներին թույլ է տալիս հետաքննություն իրականցնել խորհրդարանի 138 անդամների գործով, որոնցից 101-ը վերոհիշյալ կուսակցությունից են: […]

Թուրքիայում տուգանվել են մի շարք հեռուստաալիքներ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղիղ եթերով վիրավորանք տարածելու համար տուգանել է մի շարք հեռուստաալիքների: Թուրքական «Aktifhaber» լրատվական կայքի տեղեկացմամբ` գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ)՝ մայիսի 24-ի ժողովի ժամանակ, որը հեռարձակվել էր ուղիղ եթերով, Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել: RTÜK-ը, ըստ ռադիոյի և հեռուստատուսության հեռարձակման մասին օրենքի 8-րդ […]

Էրդողանի կարծիքով՝ հայերն ամենուր Թուրքիայի դեմ դավեր են նյութում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է թուրքական անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ իրենք վճռական պայքարի մեջ են  «պետության ներսում զուգահեռ պետություն ստեղծել ջանացող կառույցի դեմ»: Այս համատեքստում Թուրքիայի նախագահը մեղադրել է նաև հայերին՝  նշյալ կասկածելի կառույցի հետ համագործակցելու և Թուրքիայի դեմ դավադրություններ նյութելու մեջ: Միջանկյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի