16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Քուրդ զինյալները հրկիզել են Թուրքիայով անցնող իրանական 5 բեռնատար

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները  Թոնդրակ սարի շրջանում կտրել են իրանական համարանիշներով 5 բեռնատարի ճանապարհը և հրկիզել դրանք: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ քուրդ գրոհայինները նախապես կանգնեցրել են բեռնատարները և սկսել PKK-ի քարոզչությունն իրականացրել: Այնուհետև այրել են բեռնատարները ու նահանջել են դեպի մոտակա լեռնային գոտի: Թուրք ուժայինները նրանց հայտնաբերելու ուղղությամբ գործողություններ են իրականացնում: Աղբյուրը տեղեկություններ […]

Ընդդեմ հետամնացության, լճացման և ֆաշիզմի. Ստամբուլի հայ աշակերտների հայտարարությունը

Թուրքիայի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները միացել են ստամբուլյան դպրոցների սաների հակապետական բողոքին: Թուրքական «İMCTV»-ի տեղեկացմամբ՝ «Նոր աշակերտներ» անվամբ հանդես եկող հայ ուսանողների խումբը գրավոր հայտարարությամբ աջակցել է Ստամբուլի արական վարժարանի շրջանավարտներին: Վերջիններս հունիսի 4-ին, ի  նշան բողոքի, թիկունք էին դարձրել վարժարանի սաների ավարտական հանդիսության ժամանակ ելույթ ունեցած տնօրենին: «Ընդդեմ հետամնացության, լճացման և ֆաշիզմի» խորագրով հրապարակված […]

Թուրքիայի նոր սահմանադրությունից կհանվեն Աթաթուրքի գաղափարները

Թուրքիայում նախապատրաստվող նոր սահմանադրությունում ուշագրավ փոփոխություններ են ակնկալվում: Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ երկրի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը, հայտարարելով, որ  նոր սահմանադրությունը մեջլիսի օրակարգ կբերվի 2016թ. դեկտեմբերին, տեղեկացրել է, որ նոր տեքստից հանվելու են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունից արված մեջբերումները: Միայն նախաբանում կնշվի, որ Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է: Նոր սահմանադրությունը պարզեցվելու է, հոդվածների թիվը՝ […]

Էրդողանը «սեփական ձեռքերով պատրաստած սարդոստայնից դուրս գալու» ուղիներ է որոնում

Էրդողանը տեսնելով, որ սեփական համառությունը հանգեցնում է նրան, որ իր երկիրը մեկուսանում է արտաքին աշխարհից, որոշել է նահանջ քայլ կատարել ՌԴ-ի նկատմամբ: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունում, որոշ չափով ազդեց Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների վրա: Այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչը, Մոսկվայի հետ նրա հարաբերությունները լարվել են: ՆԱՏՕ-ի […]

Անկարան Մոսկվայից ակնկալում է երկկողմ հարաբերությունների բարելավում

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ Ռուսաստանից դրական ազդակներ կստանան և կարճ ժամանակում երկկողմ հարաբերությունները կբարելավվեն: Իսկ նման ակնկալիքի համար Քուրթուլմուշը հիշեցրել է նախագահի ու վարչապետի մակարդակով ռուս գործընկերներին Թուրքիայից հղված շնորհավորական նամակների մասին: Իսկ առիթը Ռուսաստանի օրվա՝ հունիսի 12-ի պետական տոնակատարություններն էին: Փոխվարչապետը, անդրադառնալով թուրքական օդուժի կողմից ռուսական կործանիչի […]

Թուրքիայի նոր վարչապետի ելույթը «քնաբեր» ազդեցություն է գործել ներկաների վրա /ֆոտո/

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Նորանշանակ վարչապետ և ԱԶԿ-ի նոր առաջնորդ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ գումարված խմբակցական նիստին ներկաները քնել են կուսակցապետի անէնտուզիազմ ելույթի ընթացքում: Ինչպես նկատում է «Sözcü» թերթի կայքը՝ Էրդողանի և Դավութօղլուի ելույթների համեմատ՝ ունկնդիրներն առանձնապես բուռն արձագանք չեն ցուցաբերել և չեն […]

Թուրքիայի նախագահն ու վարչապետը նամակ են հղել Կրեմլին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի օրվա կապակցության նամակներ են հղել իրենց ռուս գործընկերներին: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում: Նամակներում առաջին պլան է մղվում երկու երկրների հարաբերությունների բարելավման կարևորությունը` այն կապելով երկու ժողովուրդների ընդհանուր շահերի հետ: Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից հատկապես առանձնացվում է հետևյալ տողերը. «Թուրք […]

Քանի դեռ Թուրքիայի առաջնորդը Էրդողանն է, այդ երկիրը չի կարող դառնալ ԵՄ անդամ

Գերմանիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օդեմիրը հայտարարել է, որ քանի դեռ կա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության (ԵՄ) անդամ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ahaber» լրատվական կայքը՝ հղում անելով Օզդեմիրի վերջին օրերին գերմանական մամուլին և թուրքական «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցներին: «Մեր թիրախը Էրդողանն է, քանի դեռ նա է […]

Նոր ահաբեկչություն Թուրքիայում

Թուրքիայում այսօր հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել։ Թուրքական Օվաջըք քաղաքում պայթուցիկով լի մեքենա է պայթցվել։ Նշվում է, որ քրդական բանվորական կուսակցության անդամները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել դատարանի շենքի մոտ: Մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է: Հաղորդվում է, որ վիրավորների շարքում է նաև դատախազի կինը: Վիրավորներից երկուսը ոստիկաններ են: […]

Թուրքական թերթը Օրլանդոյի ահաբեկչության զոհերին «այլասերվածներ» է անվանել

Թուրքական իշխանամետ Yeni Akit թերթը, անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգությանը, զոհերին «այլասերվածներ» է անվանել։ Հիշեցնենք, որ նախօրեին Օրլանդո քաղաքում ահաբեկիչը ներխուժել էր միասեռականների ակումբ ու սպանել 50 հոգու, կան տասնյակ վիրավորներ։ Թուրքական թերթը հոդված է գրել՝ հետեւյալ վերնագրով․ «Գիշերային ակումբում զոհերի թիվը, որտեղ հավաքվում են գեյ-այլասերվածները, հասել է 50-ի»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի