27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդդեմ հետամնացության, լճացման և ֆաշիզմի. Ստամբուլի հայ աշակերտների հայտարարությունը

Թուրքիայի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները միացել են ստամբուլյան դպրոցների սաների հակապետական բողոքին: Թուրքական «İMCTV»-ի տեղեկացմամբ՝ «Նոր աշակերտներ» անվամբ հանդես եկող հայ ուսանողների խումբը գրավոր հայտարարությամբ աջակցել է Ստամբուլի արական վարժարանի շրջանավարտներին: Վերջիններս հունիսի 4-ին, ի  նշան բողոքի, թիկունք էին դարձրել վարժարանի սաների ավարտական հանդիսության ժամանակ ելույթ ունեցած տնօրենին:

«Ընդդեմ հետամնացության, լճացման և ֆաշիզմի» խորագրով հրապարակված հայտարարությունում մասնավորապես ասված է.   «Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչև վերջ աջակցելու ենք մեր այն դասընկերներին, ովքեր պայքարում են հետամնաց ու կրոնամոլ հասարակության դեմ, որը ձևավորելու փորձ է անում պետությունը՝ իր նշանակած իշխանամետ տնօրենների միջոցով»:

Հայ աշակերտները նշել են, որ գրքով ու լուսավորությամբ կարելի է հաղթել խավարը և իրենք թույլ չեն տա, որպեսզի խավարը տարածվի:

«Մենք թույլ չենք տա, որ այս պետությունը, որ մանուկին մարդասպան է դարձնում,  երիտասարդությանը խավարի մեջ թաղի: Մենք սատարում ենք բոլոր նրանց, ովքեր այս նպատակով թիկունք են դարձնում խավարին ու շրջվում դեպի լույսը:

Մենք միշտ ընդդիմանալու ենք և երբեք չենք դադարելու պայքարել այս անհասկանալի մտածողության դեմ, որը համառորեն փորձում է օտարել մեզ այն հողերից, որտեղ ծնվել ու մեծացել ենք՝ հաշվի չառնելով, որ մենք արդեն հազարավոր տարիներ ապրում ենք այս հողերում»:

Նշենք, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը Ստամբուլի 11 վարժարանում սկսել է կիրառել տնօրեններին ոչ թե մրցույթով, այլ նշանակմամբ ընտրելու մեթոդը: Մի շարք դպրոցների աշակերտներ բուռն կերպով ընդդիմացել են դրսից նշանակված այս տնօրեններին և զանազան բողոքի ակցիաներով ու հայտարարություններով հանդես եկել նախարարության սույն որոշման դեմ:  Ստամբուլյան 52 դպրոցներ ևս հանդես են եկել աշակերտներին աջակցող հայտարարություններով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ