15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայի նախագահն ու վարչապետը նամակ են հղել Կրեմլին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի օրվա կապակցության նամակներ են հղել իրենց ռուս գործընկերներին: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում: Նամակներում առաջին պլան է մղվում երկու երկրների հարաբերությունների բարելավման կարևորությունը` այն կապելով երկու ժողովուրդների ընդհանուր շահերի հետ:

Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից հատկապես առանձնացվում է հետևյալ տողերը. «Թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում վերդառնան այն մակարդակին, որին արժանի են»:

Իսկ Բինալի Յըլդըրըմը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ուղղված նամակում բոլոր ռուսներին ողջություն և բարօրություն մաղթելով, ընդգծել է. «Հույս ունեմ, որ մեր երկրների միջև  համագործակցությունը և հարաբերությունները մոտ ժամանակներս կհասնեն մեր ժողովուրդների ընդհանուր շահերի համար անհրաժեշտ մակարդակի»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ