16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Հռոմի պապի` հայաստանյան այցին ու ելութին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի ընթացքում Հայոց ցեղասպանության մասին կաթոլիկ աշխարհի հովվապետի արած հայտարարությունների վերաբերյալ: Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, թե Հայաստան կատարած այցի ընթացքում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը, Ցեղասպանության մասին հայտարարություններ անելը, Ամենայան Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարություն տարածելը ևս մեկ անգամ ցույց են տվել […]

Դա օբյեկտիվ հայտարարություն չէ. Թուրքիայի փոխվարչապետի արձագանքը Հռոմի պապի` «ցեղասպանություն» տերմինի կիրառմանը

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անդրադարձել է  ՀՀ նախագահական պալատում Հռմի պապի ելույթին, որի ընթացքում կաթոլիկ քահանայապետը 1915թ. իրադարձությունները բնութագրելու համար օգտագործել էր «ցեղասպանություն» տերմինը: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ աշխատանքային այցով Գիրեսուն նահանգ մեկնած Ջանիքլին, մեկնաբանելով Պապի խոսքերը, դրանք որակել է որպես չափազանց անհաջող հայտարարություն: «Ցավոք, ինչպես Անգլիայի` Եվրամիությունից դուրս գալուն մասին մեկնաբանության, այնպես […]

Պապը աղոթեց Թուրքիայի ու Հայաստանի հաշտության համար. թուրքական մամուլ

Թուրքիայի էլեկտրոնային մամուլը լայնորեն անդրադարձել է Հռոմի պապի հայաստանյան այցի 2-րդ օրվա գործողություններին, մասնավորապես Հանրապետության հրապարակում երկու հովվապետերի հանդիսապետությամբ կատարված էկումենիկ աղոթքին: «Պապի ուղերձը Հայաստանի ու Թուրքիայի հաշտության համար» և «Պապը աղոթեց Հայաստանի ու Թուրքիայի համար» վերտառությամբ նյութերում (Hurriyet, Milliyet, Haberler) թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողության ժամանակ սրբազան քահանայապետի և […]

Թուրքական մամուլի զգայուն արձագանքը Պապի հայաստանյան այցին

Թուրքական լրատվամիջոցներն անմասն չեն մնացել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս 1-ին պապի՝ Հայաստան կատարած այցելությունը լուսաբանելուց: Ավելի քան 3 տասնյակ թուրքական լրատվամիջոց անդրադարձել է կաթոլիկների հոգևոր առաջնորդի հայաստանյան այցին: Այս լայն հետաքրքրությունը պիտի բացատրել Հայոց ցեղասպանության հարցի հանդեպ ունեցած Հռոմի պապի վերաբերմունքով և թեմային առնչվող ելույթով: Ակնհայտորեն Հռոմի պապի այցի թեմայի վրա կենտրոնանալու հիմնական պատճառը թուրքական […]

Պատարագ՝ Կեսարիայի ամենահին հայկական եկեղեցում

Թուրքիայի Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Ջաֆերբեյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցվել:  Ինչպես փոխանցում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը, պատարագին մասնակցել են  Թուրքիայի Ստամբուլ, Յոզգաթ և Սիվաս (Սեբաստիա) քաղաքներից ժամանած ծագումով  մոտ 50 հայ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են: Պատարագին մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի քահանա Զաքեոս Օհանյանը: Թուրքական «Anadolu» լրատվական […]

Թուրքական բանակի ուղերձը Հայաստանին և միջազգային հանրությանը

Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Թուրքիայում այդ երկրի դեսպանատունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել, որին ողջ կազմով  ներկա է գտնվել թուրքական բանակի բարձրաստիճան հրամանատարությունը: Ընդունելությանը մասնակցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, նրա տեղակալը, ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմաօդային ուժերի հրամանատար Աբիդին Ունալ և այլք: Բացակայել է միայն ռազմածովային ուժերի հրամանատար բանակի ծովակալ […]

Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել թուրք ազգայնականներին հայատյաց արտահայտությունների համար

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը դիմել է դատարան: Նա դատական հայց է ներկայացրել ուլտրաազգայնական «Ուլքու օջաքլար» կազմակերպության անդամների դեմ, որոնք հրապարակայնորեն հնչեցրել են հայատյաց արտահայություններ: Ի դեպ, «Ուլքու օջաքլար»-ը հայտնի է «Գորշ գայլերի» հետ ունեցած սերտ կապերով: Ինչպես հաղորդում է թուրքական  «Wanhaber» լրատվական կայքը, վերոհիշյալ կազմակերպության անդամները Ստամբուլում գերմանական […]

Թուրքիան ցանկանում է մտնել համաշխարհային պատմության մեջ հայկական ժառանգությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստը կանցկացվի Ստամբուլում՝ հուլիսի 10-20-ը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet Daily-ն, նիստի արդյունքում պարզ կդառնա, թե մշակութային եւ բնության ինչպիսի կոթողներ կմտնեն միջազգային կազմակերպության ցանկը։ Այս տարի Թուրքիան հայտ է ներկայացրել՝ այդ ցանկում ներառելու համար Անիի ավերակները։ Այս հարցը ՅՈՒՆԵՍԿՕ-ում քննարկվում է 2011 թվականից։ Թուրքիան ամեն կերպ առաջ է տանում այդ […]

Պոլսո Հայոց պատրիարքարանում թեժ է

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջել են պատրիարքի ընտրություններ անցկացնել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խմբի անունից մամլո հաղորդագրությամբ հանդես է եկել Ժակլին Չելիքը: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Թուրքիայի հայերի պատրիարքի աթոռը 550 տարվա ավանդույթներ ունի և այս հողերում շուրջ 3000 տարուց ի վեր իր պատմությունը կերտած հնագույն մի […]

Թուրք մտավորականները նախազգուշացրել են Էրդողանին

Մի խումբ հայտնի թուրք մտավորականներ ու լրագրողներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հասցեին խիստ քննադատություններ պարունակող հայտարարություն են ստորագրել: Ըստ թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի կայքի` «Զգուշացում Էրդողանի ռեժիմին. հերիք է արդեն» վերնագրով հայտարարության տակ ստորագրած անձանց շարքում կան այնպիսի անվանիներ, ինչպիսիք են գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, գրող, լրագրող Հասան Ջեմալը, մտավորականներ Զեյնեփ Թունբայը, Ֆիքրեթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի