27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դա օբյեկտիվ հայտարարություն չէ. Թուրքիայի փոխվարչապետի արձագանքը Հռոմի պապի` «ցեղասպանություն» տերմինի կիրառմանը

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անդրադարձել է  ՀՀ նախագահական պալատում Հռմի պապի ելույթին, որի ընթացքում կաթոլիկ քահանայապետը 1915թ. իրադարձությունները բնութագրելու համար օգտագործել էր «ցեղասպանություն» տերմինը:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ աշխատանքային այցով Գիրեսուն նահանգ մեկնած Ջանիքլին, մեկնաբանելով Պապի խոսքերը, դրանք որակել է որպես չափազանց անհաջող հայտարարություն:

«Ցավոք, ինչպես Անգլիայի` Եվրամիությունից դուրս գալուն մասին մեկնաբանության, այնպես էլ այս դեպքում Պապի և Սուրբ աթոռի (Վատիկան) գործողություններում նկատվում է խաչակրաց մտածողության բոլոր հետքերն ու արտացոլումը: Դա օբյեկտիվ հայտարարություն չէ, իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ դա ամեն ոք գիտի, բոլորս գիտենք, ամբողջ աշխարհը գիտի, դա նույնիսկ հայերը գիտեն»:

Թուրք պաշտոնյան պնդել է, թե Պապի հայտարարությունների հիմքում ընկած են նույն այն պատճառները, որոնք ընկած են Թուրքիային Եվրամիություն չընդունելու հիմքում:

«Իհարկե, լուրջ չենք ընդունում, ընդունելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Այս ազգի պատմության մեջ նման բան չի եղել և լինելն էլ հնարավոր չէ, քանի որ մեր ավանդույթներն ու կրոնը կտրականապես մերժում են այդ երևույթը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ