16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Էրդողանը ձեռք է բերում նոր թշնամիներ և բարկացնում է հին բարեկամներին

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթը Թուրքիայի նախագահին քննադատող հոդված է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝  «Էրդողանը նոր թշնամիներ է ձեռք բերում և բարկացնում է իր հին բարեկամներին» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է. «Էրդողանը երկար ժամանակ «ոչ մի խնդիր՝ հարևանների հետ» կոչված քաղաքականությունն էր զարգացնում, բայց հիմա արդեն գրեթե ամենուր և բոլորի հետ […]

Թուրքիայում բարձրաստիճան զինվորականներով ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայում բարձրաստիճան զինվորականներներով ուղղաթիռ է կործանվել։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, Գիրեսունի Ալուջրա գավառում: Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել` ութ մարդ: Զոհերի մեջ գնդապետեր կան։ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հերքել է արտաքին միջամտության վարկածն ու հայտարարել, որ դժբախտ պատահարի պատճառը եղանակային վատ պայմաններն են: Կատարվածի առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է […]

Մամուլը սխալ է հասկացել. Ինջիրլիքի ռազմաբազայից ՌԴ-ի օգտվելու մասին հայտարարություն չեմ արել. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է մամուլում հայտնված այն լուրերը, ըստ որոնց թուրքական «TRT» պետական հեռուստաընկերության եթերում իր արած հայտարարությունը վերաբերվում է Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռնեի համար Ադանայում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայից օգտվելու թույլտվություն տրամադրելուն: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքն այդպիսի արտահայտություն չի արել, այլ ընդամենը կոալիցիոն երկրների` Ինջիրլիքում գտնվող ինքնաթիռներն […]

Շեքսպիրի անունը Շեյխ Փիր է․ թուրք պատմաբանի երեւակայության արդյունքը

Թուրք հայտնի պատմաբան Քադիր Մըսըրօղլուն հայտարարել է, թե աշխարահռչակ անգլիացի գրող Ուիլիամ Շեքսպիրը ծպտյալ մահմեդական է եղել: Պատմաբանն այս մասին հայտնել է թուրքական «Beyaz Tv» հեռուստաալիքով հեռարձակվող «Ռամադանյան զրույցներ» հաղորդման ժամանակ: Ըստ Մըսըրօղլուի՝ Շեքսպիրն իրականում մահմեդական է եղել: «Շեքսպիրը անգլիացի չէր: Անգլիայում ոչ Շեքսպիրից առաջ, ո՛չ էլ հետո այս անվամբ որևէ մի մարդ չի եղել: […]

Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ռազմաբազան տրամադրել Ռուսաստանին

Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ռազմական ավիաբազան տրամադրել Ռուսաստանին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է TRT հեռուստաալիքը։ Նա ասել է, որ  Թուրքիան ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում ռազմաբազան օգտագործման համար տրամադրել է բոլոր երկրներին, ովքեր ակտիվորեն պայքար են մղում ԻՊ-ի դեմ։ Չավուշօղլուն նշել է, որ ԻՊ-ը բոլորի թշնամին է և պետք է միասին պայքար մղել […]

Հաթայի հայկական եկեղեցում նշվել է Սբ. Պետրոսի տոնը

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող հայկական եկեղեցում նշել են սուրբ Պետրոսը տոնը: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ սուրբ Պետրոսի տոնին նվիրված միջոցառումների շրջանականերում եկեղեցում կատարվել է խաղաղության ծես: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս և «Անթաքիայի բազմաձայն երգչախմբեր» միության նախագահ Սեզգին Սունան հայտնել է, որ տոնը և ծեսը 1986 թվականից սկսած իրականացնում է […]

Թուրքիան փորձում է զիջումների գնալ ու փրկել երկիրը մեկուսացումից

Թուրքիայի իշխանությունները գիտակցելով, որ նախկին վարչապետի կողմից որդեգրված «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը գրեթե փակուղում է հայտնվել, սկսել են զիջողական քաղաքականություն որդեգրել տարբեր ուղղություններով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը համաձայնության են հասել կարգավորել հարաբերությունները 6 տարի տևած լարվածությունից հետո: Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը նախատեսող համաձայնագիրը երկու կողմերը ստորագրել […]

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին ՌԴ-ի հետ հարաբերությունների լավացմանը նպաստելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարելավման գործում միջնորդի դեր ստանձնելու համար շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Թուրքական «Zaman» թերթի կայքը, հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը, նշում է, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետ համաձայնության գալու հարցում ունեցած կարևոր ներդրման և ահռելի […]

Վերջին տարիներին Թուրքիայում հայերը խոշտանգվում էին. այսօրվա սպառնալիքը /վիդեո/

«Երկու-երեք տարի առաջ Թուրքիայում տարեց հայ կանանց և տղամարդկանց վրա հարձակումներ էին տեղի ունենում: Այդ ընթացքում հայերը խուսափում էին դրսում շատ մնալուց, աշխատում էին դրսում հայերեն չխոսել:Այդ վախը մեծացել էր մասնավորապես Կարո Փալյանի`խորհրդարանում ունեցած միջադեպից հետո»,-անդրադառնալով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե տարածաշրջանային  քաղաքական զարգացումների համատեքստում արդյոք կարող են տուժել Թուրքիայում բնակվող հայերը՝ մեկնաբանեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էրդողանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի