15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին ՌԴ-ի հետ հարաբերությունների լավացմանը նպաստելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարելավման գործում միջնորդի դեր ստանձնելու համար շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Թուրքական «Zaman» թերթի կայքը, հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը, նշում է, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետ համաձայնության գալու հարցում ունեցած կարևոր ներդրման և ահռելի ջանքերի համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նույնպես շնորհակալություն էր հայտնել Նազարբաևին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ նրանք կարևոր դեր է կատարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ