16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ադրբեջանի որոշ ռազմական օբյեկտներ Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ կլինեն

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2016թ հունիսի 3-ին ստորագրված թուրք-ադրբեջանական արձանագրությունը, համաձայն որի, Թուրքիայի զինված ուժերը (TSK) հնարավորություն են ստանում օգտագործել Ադրբեջանի «Kızıl Şark» կոչվող ռազմական ավանի շենքերը  և շինությունները, ինչպես նաև ադրբեջանական ռազմական օդանավակայաններից մեկի տերմինալը: Ի դեպ, վերջինս գտնվում է Ադրբեջանի Հաջը Զեյնելեբիդին գյուղաքաղաքում: Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, նշյալ […]

Ռուսաստանը հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիային

Ռուսաստանը ռազմական հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ հղում անելով Իրանի պետական «Fars» լրատվական գործակալությանը: Նշվում է, որ Անկարայում գտնվող որոշ դիվանագիտական աղբյուրներ մամուլին տեղեկություններ են հայտնել, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թուրքական հետախուզական ստորաբաժանումներին տեղեկացրել է սպասվող  հեղաշրջման մասին: Նույն […]

Թուրքիայում 3 ամսով հայտարարվել է արտակարգ դրություն

Անկարայում կայացած ազգային անվտանգության խորհրդի ու դրան հաջորդած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հայտարարել է արտակարգ դրություն 3 ամսով: Իրավական հիմնավորման համար վկայակոչվել է Թուրքիայի սահմանադրության 120-րդ հոդվածը: Նման քայլին դիմելը երկրի ղեկավարը մեկնաբանել է ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետևանքները հաղթահարելու, սպառնալիքը լիարժեքորեն վերացնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու նպատակով: Ինչպես հայտնում է թուրքական […]

Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու․ գաղտնազերծած փաստաթուղթ

Հանրահայտ «WikiLeaks»-ը Թուրքիայի իշխանական օղակներին վերաբերող հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Twitter-ի իր միկրոբլոգում «WikiLeaks»-ը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է գաղտնազերծել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) պատկանող  շուրջ 300.000 էլեկտրոնային նամակ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքական դաշտին վերաբերող շուրջ 500.000 փաստաթուղթ, գրում է Ermenihaber.am-ը: Այն բանից հետո, երբ «WikiLeaks.org» կայքում […]

Փախուստի մեջ գտնվող թուրք հատուկջոկատայինները կարող են մահափորձ իրականացնել պետության առաջին դեմքերի դեմ

Թուրքիայում հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո մայրաքաղաք Անկարայում շարունակվում է անվտանգության արտակարգ միջոցառումներ ձեռնարկվել: Այս մասին տեղեկացնում է «Cnntürk»-ը, նշելով, որ արտակարգ միջոցառումների պատճառը թուրքական զինված ուժերի հատուկ ջոկատայինների խմբի փախուստն է: Ըստ լրատվամիջոցի ձեռք բերած տեղեկության՝ փախուստի մեջ է գտնվում թուրքական օդուժի մարտական որոնողափրկարարական և ստորջրյա հարձակվողական ու պաշտպնողական ստորաբաժանումների ենթակայության […]

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես ձերբակալելու պահանջով

Թուրքիան Էրդողանի քաղաքական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման առնչությամբ պաշտոնական գրություններ է ուղարկել ԱՄՆ-ի արդարադատության և արտաքին գործերի նախարարություններ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանն ուղարկված գրության մեջ պահանջվել է ժամանակավորապես ձերբակալել Գյուլենին, «մինչ 2 երկրների միջև առկա իրավական պայմանագրերի շրջանակներում տեղի կունենա վերջինի արտահանձնումը Թուրքիային»: Արտգործնախարարություն ուղարկված գրությամբ էլ գերատեսչությունից պահանջվել […]

WikiLeaks-ը Թուրքիայի վերաբերյալ 300.000 էլեկտրոնային նամակ և 500.000 փաստաթուղթ կգաղտնազերծի

Պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծմամբ հայտնի  «WikiLeaks» միջազգային կազմակերպությունը նոր հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ: Թուրքական «Haber.sol.org.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝  կազմակերպությունը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Թուրքիայի վերաբերյալ հրապարակվելիք փաստաթղթերը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ – AKP) և կօգնեն, և կվնասեն: Twitter-ի պաշտոնական էջում գրառումներ կատարած WikiLeaks-ը մանրամասնել է, որ այդ փաստաթղթերը ոչ ԱԶԿ-ի դեմ […]

Թուրքիայում կալանավորել են ռուսական ինքնաթիռը խոցած 2 թուրք օդաչուներին

Թուրքիայում կալանավորել են 2015-ի նոյեմբերին ռուսական կործանիչը խոցած 2 թուրք օդաչուներին: Այս մասին, ըստ «Hurriyet»-ի, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: «2015թ. նոյեմբերի 24-ին Ռուսաստանին պատկանող ՍՈՒ-24 կործանիչի խոցման գործողությանը մասնակից  2 օդաչուները բերման են ենթարկվել է»: Աղբյուրը նշում է, որ օդաչուներին բերման ենթարկվելուց հետո որոշում է կայացվել կալանավորել նրանց: Թուրքական կայքը հիշեցնում է, […]

Եթե խորհրդարանը մահապատիժը վերականգնելու որոշում կայացնի, ես այն կստորագրեմ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Թուրքիայի խորհրդարանը մահապատիժը վերականգնելու որոշում կայացնի, ապա ինքը պատրաստակամ է այն ստորագրել: Այս մասին Էրդողանը հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, երբ մանրամասներ էր ներկայացրել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից: «Մենք գործ ունենք հայրենքի դավաճանության հանցանքի հետ, ուստի մեր կառավարությունը […]

Թուրքիայում չստացված հեղաշրջումը շարունակվում է.թուրքագետ/վիդեո/

«Թուրքիան այն երկիրն է, որը իր հանրապետականացման շրջանում ունեցել է մի քանի իրականացված և հաջողված ռազմական հեղաշրջումներ, որոնք թվով չորսն են և վերջինը եղել է 1997 թվականին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Թուրքագետը օրերս  Թուրքիայում տեղի ունեցածը որակում է ռազմական հեղաշրջման չհաջողված փորձ, որը դեռ հղի է անկանխատեսելի հետևանքներով: «Չստացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի