04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայում կալանավորել են ռուսական ինքնաթիռը խոցած 2 թուրք օդաչուներին

Թուրքիայում կալանավորել են 2015-ի նոյեմբերին ռուսական կործանիչը խոցած 2 թուրք օդաչուներին: Այս մասին, ըստ «Hurriyet»-ի, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

«2015թ. նոյեմբերի 24-ին Ռուսաստանին պատկանող ՍՈՒ-24 կործանիչի խոցման գործողությանը մասնակից  2 օդաչուները բերման են ենթարկվել է»:

Աղբյուրը նշում է, որ օդաչուներին բերման ենթարկվելուց հետո որոշում է կայացվել կալանավորել նրանց:

Թուրքական կայքը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ թուրքական օդային ուժերը խոցեցին ռուսական ինքնաթիռը երկու երկրկների հարաբերությունները խիստ վատարացան և Թուրքիայի դեմ իրականացվեցին մի շարք պատժամիջոցներ: Իսկ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը նշյալ դեպքը որակել էր որպես «հարված թիկունքից»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ