03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի որոշ ռազմական օբյեկտներ Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ կլինեն

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2016թ հունիսի 3-ին ստորագրված թուրք-ադրբեջանական արձանագրությունը, համաձայն որի, Թուրքիայի զինված ուժերը (TSK) հնարավորություն են ստանում օգտագործել Ադրբեջանի «Kızıl Şark» կոչվող ռազմական ավանի շենքերը  և շինությունները, ինչպես նաև ադրբեջանական ռազմական օդանավակայաններից մեկի տերմինալը:

Ի դեպ, վերջինս գտնվում է Ադրբեջանի Հաջը Զեյնելեբիդին գյուղաքաղաքում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, նշյալ ռազմական համագործակցության խորացմանը միտված արձանագրության կիրարկման համար  Ադրբեջանի նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության  և արտաքին գործերի  նախարարություններին:

Նշենք, որ վերոհիշյալ փաստաթուղթը ստորագրվել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ