27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե խորհրդարանը մահապատիժը վերականգնելու որոշում կայացնի, ես այն կստորագրեմ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Թուրքիայի խորհրդարանը մահապատիժը վերականգնելու որոշում կայացնի, ապա ինքը պատրաստակամ է այն ստորագրել: Այս մասին Էրդողանը հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, երբ մանրամասներ էր ներկայացրել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից:

«Մենք գործ ունենք հայրենքի դավաճանության հանցանքի հետ, ուստի մեր կառավարությունը մահապատժի պահանջը չի կարող մերժել»:

Էրդողանը խոսել է նաև իսլամի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման մասին: Թուրքական իշխանությունները նրան համարում են նախաձեռնված պետական հեղաշրջման գլխավոր դերակատարներից մեկը:

Էրդողանը նշել է, որ թեև Գյուլենին արտահանձնելու մասին բանավոր կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, բայց այս շաբաթ կներկայացվի նաև համապատասխան պաշտոնական դիմումը: Իսկ եթե ԱՄՆ-ն մերժի, Էրդողանը խոստացել է մերժել հետագայում ԱՄՆ կողմից Թուրքիային ներկայացվելիք արտահանձման պահանջները:

Հիշեցնենք, որ Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, անդրադառնալով Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնման մասին լուրերին, հայտարարել էր. «Որևէ երկիր, որը կրկին վերադառնում է մահապատժին, չի  կարող Եվրամիության անդամ լինել»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ