Մամուլը սխալ է հասկացել. Ինջիրլիքի ռազմաբազայից ՌԴ-ի օգտվելու մասին հայտարարություն չեմ արել. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է մամուլում հայտնված այն լուրերը, ըստ որոնց թուրքական «TRT» պետական հեռուստաընկերության եթերում իր արած հայտարարությունը վերաբերվում է Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռնեի համար Ադանայում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայից օգտվելու թույլտվություն տրամադրելուն:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքն այդպիսի արտահայտություն չի արել, այլ ընդամենը կոալիցիոն երկրների` Ինջիրլիքում գտնվող ինքնաթիռներն ու ռազմական ներկայությունը օրինակ բերելով, ասել է, թե բոլորի հետ էլ կարող են համագործակցել:
«Ես ասել եմ, որ այսուհետև ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) դեմ պայքարում ևս կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ: Ինջիրլիքի ռազմաբազայում ռուսական ինքնաթիռների տեղկայման մասին որևէ արտահայտություն չեմ արել: Մեր մամուլն է այդպես հասկացել, Ռուսաստանին էլ այդպիսի տեղեկություն է հասել»,- պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլում ավելի վաղ հայտնված լուրերում, որոնք մեկնաբանվում էր որպես Ինջիրլիքը ուսական ինքնաթիռների առաջ բացելու հայտարարություն, Դավութօղլուն մասնավորապես ասել էր. «ԻՊ-ի դեմ պայքարում մենք բոլորի հետ համագործակցում ենք: գիտեք, որ Ինջիրլիքի ռազմաբազան տրամադրել ենք ԻՊ-ի դեմ պայքարին ակտիվորեն մասնակցել ցանկացողներին: Ւնչու՞ նմանատիպ համագործակցություն չծավալենք նաև Ռուսաստանի հետ»: