05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պոլսո Հայոց պատրիարքարանում թեժ է

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջել են պատրիարքի ընտրություններ անցկացնել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խմբի անունից մամլո հաղորդագրությամբ հանդես է եկել Ժակլին Չելիքը: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

«Թուրքիայի հայերի պատրիարքի աթոռը 550 տարվա ավանդույթներ ունի և այս հողերում շուրջ 3000 տարուց ի վեր իր պատմությունը կերտած հնագույն մի ժողովրդի պատվի գրավականն է: Ցավոք, այս աթոռը հարգելի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դժբախտ հիվանդության պատճառով 2008թ. ի վեր դատարկ է: Արդեն ամբողջ 8 տարի է՝ տարբեր պատրվակներով մենք չենք կարողանում ընտրել մեր պատրիարքին:

Նախադեպը չունեցող, հնարված մի «փոխանորդի» պաշտոնով, որի մասին հայտնի չէ, թե ինչին է ծառայում և ում է պատասխանատու, վատնում են մեր ժամանակը: Չնայած բոլոր ջանքերին՝ մենք տարիներ շարունակ չենք կարողանում վերադարձնել մեր պատրիարքության իրավաբանական կարգավիճակը: Պատրիարքությունը պետք է օրինական կարգավիճակ, կայուն իրավական հիմքեր ունենա:

Մենք այլևս չենք հանդուրժի, որ միջամտեն մեր կրոնի ազատության իրավունքին, անիմաստ պատճառաբանութուններով մեզանից խլեն մեր ընտրության իրավունքը: Նա, ով կզբաղեցնի պատրիարքի աթոռը, պետք է ընտրվի ժողովրդի քվեարկությամբ՝ մեր հնագույն ավանդույթներին համապատասխան»:
Խմբի մասնակիցները մամլո հաղորդագրության հրապարակումից հետո «Մեր պատրիարքին մենք ենք ուզում ընտրել» գրությամբ ծաղկեպսակ են դրել պատրիարքարանի մուտքի մոտ:

Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Հիշեցնենք, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հունիսի 15-ին Մոսկվա կատարած այցի ավարտին պետք է ժամաներ Երեւան, սակայն Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հետ կապված Թուրքիայի նախագահ Էրդողանին հղած ստրկահաճո նամակով պայմանավորված Հայաստանում բարձրացած դժգոհության ալիքի պատճառով չեղարկել է այցը Հայաստան եւ վերադարձել է Ստամբուլ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ