06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պատարագ՝ Կեսարիայի ամենահին հայկական եկեղեցում

Թուրքիայի Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Ջաֆերբեյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցվել:  Ինչպես փոխանցում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը, պատարագին մասնակցել են  Թուրքիայի Ստամբուլ, Յոզգաթ և Սիվաս (Սեբաստիա) քաղաքներից ժամանած ծագումով  մոտ 50 հայ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են:

Պատարագին մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի քահանա Զաքեոս Օհանյանը: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության լրագրողի հետ զրույցում նա շնորհակալությունն է հայտնել պատարագի մասնակիցներին և տեղական ինքնակառավարման մարմիններին` ընձեռած հնարավորության համար: Պատարագից հետո մասնակիցները հուշամատյանում իրենց ստորագրություններն են թողել:

Տեղեկացնենք, որ Կեսարիայի (այժմ` Կայսերի) սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1191-ին: Այն մինչև այսօր կանգուն մնացած հազվագյուտ եկեղեցիներից է և Կեսարիայի ամենահին հայկական եկեղեցին: 19-րդ դարի կեսերին եկեղեցին փլվել է, 1885-ին՝ վերակառուցվել: Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1996-ին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ