05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանի կարծիքով՝ հայերն ամենուր Թուրքիայի դեմ դավեր են նյութում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է թուրքական անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ իրենք վճռական պայքարի մեջ են  «պետության ներսում զուգահեռ պետություն ստեղծել ջանացող կառույցի դեմ»: Այս համատեքստում Թուրքիայի նախագահը մեղադրել է նաև հայերին՝  նշյալ կասկածելի կառույցի հետ համագործակցելու և Թուրքիայի դեմ դավադրություններ նյութելու մեջ:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիայում զուգահեռ կառույց անվանում են ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած իսլամական շարժմանը կամ որ նույնն է՝ գլուլենական համայնքին:

«Այդ դավաճան ոհմակը աշխարհի բոլոր անկյուններում Թուրքիայի դեմ աշխատանք է տանում: Ուր էլ գնանք՝ տեսնում ենք, որ զուգահեռ կառույցի անջատողական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները՝ հայ հրոսակախմբերի հետ ուս ուսի տված, գործում են ընդդեմ մեր պետության:

Ես անձամբ դրա ականատեսը եղա Ամերիկայում, որտեղ կոնֆերանսի պիտի մասնակցեի. այդ կառույցը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), հայկական ահաբեկչական խմբավորման հետ իմ անձի և իմ պատվիրակության դեմ ցույցեր կազմակերպեց»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը խոստացել է, որ այս «հակաթուրքական» ուժերի դեմ պայքարը միայն Թուրքիայի ոստիկանության ու անվտանգության ուժերի ուսին չի մնալու և համոզմունք է հայտնել, որ թուրքական պետությունը, ի վերջո, հաղթելու է իր դեմ գործող ուժերին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ