04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Իգդիրում ապամոնտաժել են Թուզլուջա շրջանի մուտքի ու ելքի հայերեն գրությունները

Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա (պատմ. Կողբ) շրջանի մուտքի կամարին ՏԻՄ մարմինների որոշմամբ՝ կամարի քառալեզու (հայերեն, քրդերեն, անգլերեն, թուրքերեն) գրություններից հեռացվել  է հայերեն տարբերակը («Բարի եկաք» և «Ցտեսություն»):

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը:

2015թ. սեպտեմբերին տեղադրված քառալեզու գրության մեջ առկա հայերենը տեղական բնակչության և ՀԿ-ների կողմից բուռն հակազդեցության էր արժանացել և  բողոքի տեղիք տվել, ինչի հետևանքով Թուզլուջայի  քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել հայատառ գրությունը:

Կամարի հայատառ գրությունը 2015թ. հոկտեմբերին անհայտ անձանց կողմից ենթարկվել էր վանդալիստական հարձակման, ինչ հետևանքով վնասվել էին «Ցտեսություն» բառի տառերը: Թուզլուջայի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը այդ դեպքի կապակցությամբ հանդես էր եկել մեկնաբանությամբ.

«Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ Թուզլուջան հայկական բնակավայր է եղել:  Այստեղի շատ վայրերի անունները հայերեն են: Այստեղ ապրած հայ բնակչությունը շրջանի կառուցման գործում մեծ ավանդ է ունեցել: Հայերեն գրությունն ավելացրել ենք որպես հարգանքի տուրք այդ ամենին»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ