06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՇԱՑԱԾ ՑԱՎԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՇԱՑԱԾ ՑԱՎԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Շատերիդ հետաքրքիր է, թե ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգեւոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով։
Պատճառը, բնավ, ոչ աշխատանքային օրերը չէին։ Ոչ էլ բեմադրված անտարբերությունն ու թեթեւսոլիկությունը։ Ոչ էլ «ուրախ ավտոբուսի» անվան տակ երթեւեկող հիվանդասենյակ համար 6-ը։
Իրական պատճառը հետեւյալն է։
Փաշինյանականները կամ հույս ունեին, կամ իրենց կուռատորներից՝ ինֆո, որ Խամենեի սպանությունից հետո Իրանի պետական կառավարման համակարգը արագ կփլուզվի, երկրի պաշտպանական համակարգը կկաթվածահարվի, եւ Իրանը կհայտնվի վերահաս կապիտուլյացիայի շեմին, ինչը կհանի բարեկամ երկրի առաջնորդի սպանության հետ կապված ցավակցելու բարոյա-քաղաքական հրամայականը։
Նրանց համար այդքան բաղձալի սցենարը չիրականացավ։ Իրանը վերապրեց Խամենեի սպանությունը եւ շարունակեց դիմադրությունը։
Ուստի երեք օր անց Փաշինյանը ստիպված էր ուշացած բարեվարքություն դրսեւորել եւ ցավակցել Խամենեի սպանության առիթով»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ