09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Ալիևը ծրագրված թաթախվում է մեծ ավանտյուրայի մեջ․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախիջևանի ուղղությամբ «իրանական ԱԹՍ-ների հարվածների»  մասին մեծ աղմուկը, ամերիկա-իրանական պատերազմի սկսվելուց ի վեր ադրբեջանական տեղեկատվական հարթակներում ակտիվացած հակաիրանական քարոզչությունը, վերջին օրերին Ալիևի կողմից Իրանի հասցեին կիրառվող կոշտ և հաճախ վիրավորական բառապաշարը, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է «իրանական ահաբեկչական գործողությունների նախապատրաստման» և հետախուզական տվյալների հավաքագրման փորձ (Արցախի դեմ կազմակերպած սցենարները հիշեցի…)ընդհանուր առմամբ ցույց են տալիս մեկ կարևոր միտում՝ այս ամբողջ տեղեկատվական և քաղաքական ֆոնը կարող է վկայել, որ Ալիևը ծրագրված թաթախվում է մեծ ավանտյուրայի մեջ և առաջիկայում  ներգրավվելու է Իրանի դեմ ձևավորվող հակամարտությունում։
Իսկ թե երբ և ինչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ, առայժմ մնում է միայն սպասել զարգացումներին․․․»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ