27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նման տեմպերով Թուրքիան 3000թ. ԵՄ անդամ կդառնա

Անգլիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը BBC-ի «Question Time» ծրագրի եթերում պատասխանել է հունիսի 23-ին կայանալիք Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալու հանրաքվեին և Թուրքիայի եվրաինտեգրմանն առնչվող հարցերին:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ վարչապետը մասնավորապես նշել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Թուրքիայի ԵՄ անդամակցությունը անհնար է: Նա համոզմունք է հայտնել, որ այս թեման հանաքվեի համատեքստում օգտագործվում է՝ ուշադրություն շեղելու նպատակով:

«Մեր երկրում կամ ամբողջ Եվրոպայում չեք գտնի գոնե մի մասնագետի, ով կասի, թե Թուրքիան առաջիկա 30 տարվա ընթացքում կարող է ԵՄ անդամ դառնալ: Ինտեգրման համար անհրաժեշտ է բացել և փակել  35 «բանակցային ուղղություններ»: Մինչ օրս Թուրքիան միայն մեկ  ուղղությունն է գլուխ բերել: Նման տեմպերով Թուրքիան 3000թ. ԵՄ անդամ կդառնա»:

Քեմերոնը նշել է, որ եթե Թուրքիայի եվրաինտեգրումը մոտակա տարիներին հնարավոր լիներ, ապա ինքն այդ գործընթացին չէր աջակցի,բայց դա, ըստ նրա, միևնույնն է, անհնար է:

«Դա կարող է լինել առաջիկա 30-40 տարվա ընթացքում, երբ ես արդեն վարչապետ չեմ լինի: Մենք շատ աջակցեցինք Թուրքիային՝ անդամակցության հարցում, քանի որ ցանկանում էինք, որ արևմտամետ երկիր լինի: Ուզում էինք, որ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը գերիշխի Թուրքիայում: Չենք ուզում, որ լրագրողները բանտարկվեն, բայց այս պահին, անկեղծ ասած, ամեն ինչ այնքան էլ լավ չէ:

Ես չէի կամենա, որ այս հանրաքվեին մարդիկ կողմ քվեարկեին ԵՄ-ից դուրս գալուն՝ առաջնորդվելով այն համոզմունքով, թե Թուրքիան դառնալու է ԵՄ անդամ, որովհետև նման բան չի լինելու», – հավելել է Անգլիայի վարչապետը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ