27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը անկատար թողեց ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի 11 տարիների անհագ ցանկությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր օրինագիծ հաստատելով   անկատար թողեց 2005թ-ից ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի անհագ ցանկությունը:

Թուրքիայի նախագահը 138 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ  օրինագիծ է ստորագրել, որը նպատակ է հետապնդում խորհրդարանից հեռացնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»: Նոր օրենքը դատախազներին թույլ է տալիս հետաքննություն իրականցնել խորհրդարանի 138 անդամների գործով, որոնցից 101-ը վերոհիշյալ կուսակցությունից են: Ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանը ցանկանում է ամրապնդել ավելի քան մեկ տասնամյակ առաջ իր հիմնադրած «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերը:

Եվրոպան բուռն արձագանքեց նման օրենքի ընդունմանը: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Թուրքիային հարգելու օրենքի գերակայությունը և խոսքի ազատությունը: Եվրախորհրդարանը զգուշացրել է, որ դա կարող է վնասել ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։ Եվրոպական քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը նոր օրինագիծը որակել է որպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ընդդիմությանը լռեցնելու և նախագահական լիազորություններն ընդլայնելու փորձ:

Էրդողանն առաջին անգամ չէ, որ երկրում ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը։  ԵՄ անդամ դառնալու որոշակի պահանջները, որոնք կոչվում են Կոպենհագենյան չափանիշներ, սահմանվել են դեռևս 1993թ։  ԵՄ անդամ դառնալու ցանկություն ունեցող Թուրքիան  պետք է բավարարի հետևյալ պայմանները՝ օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, փոքրամասնությունների պաշտպանություն:

Թուրքիան մինչև հիմա նաև չի իրագործել ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ 72 պայմաններից կարևորագույններից մեկը` ահաբեկչական օրենքները փոփոխելու մասին պահանջը։ Անցյալ շաբաթ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը հայտարարեց, որ Թուրքիան փոխզիջումների չի գնա այդ հարցում ու ահաբեկչության դեմ պայքարը թուլացնելու ոչ մի քայլ չի անի։

ԵՄ-ն այժմ երկընտրանքի առաջ է կանգնած։ Էրդողանի վերջին քայլերն ավելի են վտանգում միգրացիոն գործարքը, որն առանց այն էլ փլուզման շեմին է։ Էրդողանը զգուշացրել է, որ կարող է «ավտոբուսներով և ինքնաթիռներով» փախստականներին Եվրոպա ուղարկել։ Եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն ավելի քիչ շարժառիթներ կունենա շարունակելու անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները։ ԵՄ առաջատար երկրները՝ Ֆրանսիան և Գերմանիան խիստ դեմ են Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալուն ու ի վերջո կարող են օգտագործել դա կանխելու համար իրենց վետոյի իրավունքը։

Եթե մինչ նման իրադարձությունները Թուրքիան գոնե կկարողանար այն հույսով ապրել, որ 2020թ-ին ի վերջո կկատարվի բաղձալին, ապա ներկա պահին Թուրքիան չի հասնի ԵՄ-ի հետ ազատ մուտքի արտոնագրի ռեժիմի, եթե շարունակի արհամարհել օրենքի գերակայության սկզբունքները:

Այսպիսով,  իրեն երկրում «իշխանությամբ օժտված միակ մարդը դարձնելու» ուղղությամբ Էրդողանի որդեգրած ռազմավարությունը, միայն ավելի անհնարին է դարձնում ԵՄ-ի հետ ազատ մուտքի արտոնագիր հաստատելու գործընթացը, իսկ ԵՄ-ին անդամակացելու մասին այլևս խոսք լինել չի կարող, ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն է ասել, «դա հավանաբար տեղի կունենա 3000 թվականից ոչ շուտ»:

Անի Գասպարյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ