22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Հակառակորդը կրակել է ականանետից և նռնականետերից

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:  

Պայթյուն Անկարայի կենտրոնում․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ /վիդեո/

Նախօրեին Անկարայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 34 հոգի մահացել է, կա 125 վիրավոր, որոնցից 15-ը ծայրահեղ ծանր վիրճակում են, հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ բազմաթիվ մեքենաներ են այրվել պայթյունի հետեւանքով։ Ականատեսների վկայությամբ՝ մի ավտոմեքենա է մոտեցել քաղաքապետարանի ավտոբուսին՝ Գյուվեն զբոսայգու հարեւանությամբ գտնվող ավտոբուսի կանգառում ու պայթել: Ոստիկաններն աշխատում են […]

Իլհամ Ալիևը Թուրքիայում 13 մլն եվրո արժողությամբ հյուրանոց է գնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը հանդիսացող Բոդրում ծովափնյա քաղաքում 13 մլն եվրո արժողությամբ հյուրանոց է գնել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «emlaktasondakika.com» լրատվական կայքի` 17.000 քմ տարածք զբաղոցնող հյուրանոցը գտնվում է Բոդրումի Յալըքավաք շրջանում: Նշվում է, որ 5 աստղանի հյուրանոցը բաղկացած է 145 համարից: Հունական Կալիմնոս և Լերոս կղզիների տեսարանով հյուրանոցը կարող […]

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Թուրքիայի սահմանների վերահսկողությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրահանձնաժողովի քարտուղար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո հայտարարություններ է արել Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող միջոցառումների և թուրք-սիրիական սահմանի վերահսկողության վերաբերյալ, գրում  է Ermenihaber.am-ը: Ստոլտենբերգը հայտարարել է, որ Էգեյան ծովով փախստականների հոսքերը վերահսկելու նպատակով էգեյան ջրերում ծառայություն իրականացնող ՆԱՏՕ-ի 5 նավերի թիվը շուտով կավելացվի: Ստոլտենբերգը նշել է, որ ուղարկվելիք նավերը […]

Հակառակորդի ակտիվությունը ճնշվել է. զոհ ունենք

Մարտի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (16 արկ) եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետից (5 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե մարտի 11-ին՝ ժամը […]

ԼՂՀ նախագահն այցելել է զորամաս/ ֆոտո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին այցելել է հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Բակո Սահակյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ ՊՆ հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքում է ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի և շարքից հանել «շուրջ 15 դիվերսանտների և մի քանի ռազմական տեխնիկա»: Հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվում է. «Այսօր Ադրբեջանի «ագիտպրոպը», օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն տարածեց առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն […]

Թուրքիայի հետախուզությունը փորձում է հայկական ծագում գտնել Դինքին սպանողների անցյալում

Պոլսահայ հայտնի լրագրող, հասարակական գործիչ, Թուրքիայում հայերեն և թուրքերն հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել, գրում է Ermenihaber.am-ը: «Ակոս» -ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ գործին կից մի փաստաթղթից պարզ է դարձել, որ սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի հետախուզական մարմիններն ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու համար, […]

Թուրքիայում փորձում են «արմատախիլ անել» ընդդիմադիր թերթերին

Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին միահամուռ կերպով լծվել են ընդդիմադիր թերթերին ու կայքերին արմատախիլ անելու գործընթացին:   Նմանօրինական քաղաքականության հերթական օրինակը օրերս Թուրքիայում գործող միակ խոշոր ընդդիդամիր պարբերականի՝ Zaman-ի ղեկավարության փոփոխությունն էր: Նախ Ստամբուլում տնօրենների խորհուրդը հեռացրել է աշխատանքից թերթի գլխավոր խմբագիր Աբդուլհամիդ Բիլիջիին, ապա ոստիկանությունը թույլ չի տվել աշխատակիցներին մտնել խմբագրության շենք: Իսկ Ստամբուլի դատարանը թերթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի