01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Սեքսով զբաղվելն ամոթ չէ․ սկանդալ Վրաստանում

Վրաստանի իշխանական վերնախավում սեքս-սկանդալ է հասունացել։ Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնք գաղտնի են նկարահանվել։ Տեսանյութերի «գլխավոր հերոսները» վրացի քաղաքական գործիչներն են, տարածվել է նրանց ինտիմ բնույթի կյանքը։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է այդ տեսանյութերին։ Նա հայտարարել է, որ սեքսով զբաղվելն ամոթ չէ, ամոթ է այն, որ ինչ-որ մեկը գաղտնի նկարահանում ու տարածում է ուրիշների անձնական կյանքը։

«Սեռական կյանքն ամոթալի չէ։ Բոլորին կգտնենք, և դուք չեք կարողանա շանտաժի ենթարկել մարդկանց»,- ասել է նա՝ դիմելով տեսանյութերը տարածողներին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ