ԱՄՆ դեսպանատունը նոր պայթյուն է կանխատեսում Թուրքիայում

ԱՄՆ-ն Թուրքիայում գործող ամերիկյան ընկերություններին նախազգուշացրել է մարտի 20-ին հավանական ահաբեկչական հարձակման մասին: Այս մասին տեղեկացնում է, թուրքական «Haberler» լրատվական կայքը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ողբերգությունից 2 օր առաջ նախազգուշացրել էր իր քաղաքացիներին հավանական պայթյունի մասին, գրում է Ermenihaber.am-ը:
Ամերիկյան կապիտալով գործող կազմակերպություններին ուղարկված նամակում դեսպանատունը հորդորում է հեռու մնալ պետական և կառավարական շենքերից, որոնք կարող են լինել հնարավոր ահաբեկչության թիրախ, ինպես նաև նշվում է, որ ռազմական ավանները, դիվանագիտական առաքելությունների շենքերը, հրապարակնները, աղոթատեղիները և զբոսաշրջային վայրերը նույնպես կարող են վտանգավոր լինել:
Դեսպանատունն ամերիկացիներին խորհուրդ է տալիս իրենց առօրյա գրաֆիկը կազմել՝ հաշվի առնելով դեսպանատան նախազգուշացումները:
Աղբյուր` Ermenihaber.am