14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գազի գնի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին

Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ  գազի 165 դոլար գինը գործելու է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը:

«Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գինը լրացուցիչ իջեցվի»,-հայտնել է նախարարը՝ հավելելով, որ բանակցություններն ընթացքում են, երբ վերջնական պատկերը կլինի, եւ անմիջապես կտեղեկացնեն հանրությանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ պայմանագիր չկնքվի և ապրիլի 1-ից նորից 189 դոլար վճարենք գազի դիմաց, նախարարը պատասխանել է. «Չեմ կարծում»:

«Մոտակա ժամանակներս մենք ձեզ կտեղեկացնենք վերջնական լուծումների և պայմանավորվածությունների մասին»,-նշել է Յոլյանը:

Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե արդեն պատրաստի նախագիծը կա, որը համաձայնեցված է և ենթադրվում է, որ պիտի ստորագրվի: Յոլյանն ասել է, որ ինքն այդ հայտարարությունից տեղյակ չէ:

Նախարար Յոլյանը նաեւ նշել է, որ ռուսական կողմից զգացել է բավականին դրական վերաբերմունք առողջ, բանականության դաշտում հարցը քննարկելու շուրջ:

Հարցին, թե խոսակցությունները համապատասխանում են արդյոք իրականությանը, որ այսուհետ ռուսական գազը կգնվի ռուբլով, նախարարն անմիջապես  արձագանքել է` բանակցություններն ընթանում են դոլարով գնման մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ