22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստամբուլում թալանել են հայ պրոֆեսորի առանձնատունը

Թուրքիայում կողոպտել են անվանի հայ պրոֆեսոր, 77-ամյա Հակոբ Քոթողյանի առանձնատունը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hürriyet» պարբերականի կայքը՝ մարտի 15-ին ժամը 15:00-ի սահմաններում երեք դիմակավոր անձիք ներխուժել են Քոթողյանի՝ Ստամբուլի Էմիրգան շրջանում գտնվող առանձնատունը, գրում է Ermenihaber.am-ը: Նրանք կապել են հայ պրոֆեսորի կնոջ՝ 63-ամյա Սյուզան Քոթողյանի ձեռքերն ու ոտքերը և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Այնուհետև հափշտակելով պահարանում […]

Թուրք-բուլղարական համագործակցությունը դադարեցվել է Հայոց ցեղասպանության հարցի պատճառով

Վերջին շրջանում լարված թուրք-բուլղարական հարաբերություններն ևս մեկ ցնցում են գրանցել ապրիլի 24-ի նախաշեմին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի հայ լրագրող, սյունակագիր Հրանտ Գասպարյանը, հղում անելով բուլղաական  «bTV» հեռուստաալիքին, տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը կասեցրել է համագործակցությունը Բուլղարիայի Բուրգաս, Խասկովո և Սվիլենգրադ քաղաքների հետ, որն իրականացվում է երկու երկրների միջև անդրսահմանային համագործակցության շրջանակներում: Թուրքիայի […]

Ալիև-Էրդողան հանդիպմանը 6 պայմանագիր է ստորագրվել

Անկարա մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ թուրքական «Milliyet» թերքի կայքի` հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարվել են էներգետիկ, տրանսպորտային և ռազմական համագործակցության հարցեր, գրում է Ermenihaber.am-ը: «6 տարբեր պայմանագիր ենք ստորագրել, որոնցից 1-ինը վերաբերվում է Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետությունների […]

Բակո Սահակյանն Անվտագության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հրավիրել է Անվտագության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու 2016թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ:

700 կրակոց մի գիշերում

Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՊ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:  

Բ. Սահակյանը դրական է գնահատել ԼՂՀ դատարանների գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին և հանդես եկել այնտեղ ելույթով: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բ. Սահակյանը  նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքները վկայում են դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժերի, ձեռքբերումների, ինչպես նաև անելիքների մասին: Երկրի ղեկավարը վստահություն […]

Ֆլանդրիայի խորհրդարանականները հանդիպել են արցախցի գործընկերների հետ

Մարտի 14-16-ը Արցախում է Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությունը: Այցի ծրագրի մեկնարկին պատվիրակության անդամները  ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանի  ուղեկցությամբ  այցելել  են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրմաքարերին: Մարտի 15-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Բելգիայի Սենատի առաջին […]

Ստամբուլում կայացել է «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» ֆիլմի պրեմիերան

Ստամբուլում մարտի 13-ին տեղի է ունեցել թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Թուրքիայում շատ հայտնի կինեմատոգրաֆիստներ Շենեշ Շենը և Ուղուր Յուջելը, վերջերս կալանքից ազատված թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, գրում է Ermenihaber.am-ը: […]

Էրդողանը հետաձգել է այցն Ադրբեջան․ Ալիեւն է մեկնել Թուրքիա

Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր մեկնել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հետաքրքրական է, որ Էրդողանն ինքը պետք է մեկներ Բաքու, սակայն ահաբեկչությունից հետո այցը հետաձգվել էր։   Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը, որն ակնկալվում էր անցկացնել Բաքվում, կգումարվի մարտի 15-ին […]

ԼՂՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Լիբանանում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին մի շարք հանդիպումներ էունեցել Լիբանանում՝ հայկական համայնքի տնտեսական, կրթական և քաղաքական շրջանակների հետ: «Արցախ Րութս Ինվեսթմընթ» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում դիմելովներկաներին՝ Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել ընկերության կողմից նախորդ տարիներինԱրցախում կատարված աշխատանքներից, որոնք ընդգրկել ենմիլիոնավոր դոլար ներդրումներ: «Ուրախ եմ, որտարեցտարի աճում է թե՛ շահառուների, թե՛ բաժնետերերի թիվը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի