22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանն ու Իրանը քննարկել են շերամաբուծության ոլորտում համագործակցության հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 16-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա է եղել նա և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

«Հայաստանի և Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա, մեր երկրում գործում են բազմաթիվ իրանական և համատեղ ընկերություններ, ադյունավետ փոխգործակցություն է ծավալվել, մասնավրապես, ոչխարաբուծության և ոչխարի մսի արտահանման ոլորտում. մեր երկրում վերջին շրջանում բացվել են մի քանի սպանդանոցներ, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն: Սակայն երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում, և այս առումով հարկավոր է ձեռնարկել համապատասխա ն միջոցներ»,- ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ընդգծելով, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նպաստավոր պայմաններ են ստեղծել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև գյուղատնտեսության բնագավառում կապերի խորացման ու ընդլայնման համար` նախարարը մատնանշել է այն ոլորտները, որոնցում կարելի է ծավալել հաջող և արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում նախարարը նշել է, մասնավորապես, անասնապահության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, վերամշակման և ձկնաբուծության ճյուղերը, այդ թվում` հատուկ կարևորել է Հայաստան ում խեցգետնի արտադրության կազմակերպումը` արտադրանքը տեղում իրացնելու և ԵՏՄ մյուս երկրներ արտահանելու հեռանկարով: Իրանական կողմն առաջարկել է քննարկել նաև շերամաբուծության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հարցը: Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին առաջարկել է համատեղ ուսումնասիրել առաջարկությունն իրագործելու հնարավորությունները:

Համառոտ ներկայացնելով Գիլան նահանգի գյուղատնտեսության ներկա վիճակը` Մոհամմադալի Նաջաֆին իր հերթին շեշտել է, որ այն առանձնանում է հատկապես բարձրակարգ բրնձի, թեյի, ձիթապտղի և ձկնաբուծական արտադրանքով: Համոզմունք հայտնելով, որ այդ արտադրանքը կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵՏՄ շուկայում, նահանգապետը նշել է, որ Հայաստանը կարող է հարմար հարթակ հանդիսանալ արտահանումների կազմակերպման համար:

Երկկողմ համագործակցությունն ավելի շոշափելի դարձնելու նպատակով նահանգապետն առաջարկել է նաև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ագրարային ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները: Ողջունելով այդ առաջարկը` նախարարը համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կապը կդրվի առավել ամուր հիմքերի վրա և կլինի փոխշահավետ ու արգասաբեր:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ