Հայերին կոտորեցիք, քրդերին ինչու՞ շալակներդ առաք. Sabah

Թուրքիայի իշխանամետ «Sabah» թերթի սյունակագիր Էնգին Արդըչը հանդես է եկել ուշագրավ հոդվածով: «Անհեթեթ Քեմալ» հոդվածով հեղինակը քննադատել է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըրդարօղլուին, գրում է Ermenihaber.am-ը:
«Ինչու՞ քրդական սապատը ձեր շալակն առաք, հարգելի իթթիհաթականներ: Հայերին կոտորեցիք, հույներին վտարեցիք, արաբներին չճանաչեցիք, իսկ քրդերին ինչու՞ ձեր շալակն առաք: Ի՞նչ տեսակ սկզբունքներ են»:
Նշենք, որ Արդըչի քննադատական հոդվածի համար պատճառ է դարձել մարտի 13-ի Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Քեմալ Քըլըչդարօղլուի այն հայտարարությունը, թե Թուրքիան պետք է վերադառնա իր հիմնադիր սկզբունքներին:
Իշխանամետ լրագրողին զայրացրել է նաև ավելի վաղ Քըլըչդարօղլուի կողմից արված հետևյալ արտահայտությունը՝ «PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) և պալատը համագործակցում են», «AKP-ն (Արդարություն և զարգացում կուսակցությունը») ամեն ինչի ընդունակ է, այդ թվում՝ քաղաքական հանցագործությունների»: