24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մեկ գիշերում ավելի քան 1700 կրակոց

Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել […]

Էրդողանին մեղադրել են Բրյուսելի ահաբեկչությունների համար

Թուրք պատգամավոր Գայե Ուսլուն այսօր Բրյուսելում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների համար մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «Ժողովրդահանարապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչը նշել է, որ Էրդողանը ահաբեկչությամբ է  սպառնացել Բելգիային և իրագործել է իր սպառնալիքը: Գայե Ուսլուն Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. […]

Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը

  Մարտի 20-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց «Ագորա-Ջորջիա» հասարակական կազմակերպության «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտո-տարեգրություն» նախագծով լուսանկարային աշխատանքների ցուցադրությունը: Թբիլիսահայերին ներկայացվեց ճանաչված ֆոտոնկարիչ Յուրի Ակուլյանի կողմից նկարահանված վերջին 15 տարում թբիլիսահայ համայնքային կյանքն արտացոլող 50 նկար: Ցուցադրված լուսանկարները արտացոլում են համայնքի հասարակական և մշակութային կյանքում ավանդ ունեցած անհատներին և իրադարձությունները: Ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվել էր Անդրկովկասի […]

Հայազգի լեգենդը` «Հայարտուն» կենտրոնում

  2016 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հյուրընկալվեց խորհրդային և վրացական ալպինիզմի լեգենդար հերոս, Էվերեստ լեռան գագաթը նվաճած, Գինեսի գրքի ռեկորդակիր Լևոն (Լյովա) Սարկիսովը: Նպատակը՝ Թբիլիսիի հասարակայնությանը հերոս լեռնագնացի հետ հանդիպումն էր և նրա կյանքի դրվագներին ծանոթացնելը: Հանդիպումն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության սեկցիայի ղեկավար Վադիմ […]

Գիշերը` մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1100 կրակոց

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահեն մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:  

Միակ կենարար աղբյուրը` ջուր

Ըստ գիտնականների` անծայրածիր տիեզերքում մինչ օրս միայն Երկիր մոլորակում է, որ գոյություն ունեն ջրի պաշարներ եւ հենց սա է պատճառն, որ Երկիրը համարվում է  ջրային մոլորակ, քանզի վերջինիս մակերեսի մոտ 75 տոկոսը ջրային տարածքներն են: Սակայն այդ հսկայական ծավալի 97 %-ն աղի է եւ օգտագործման համար ոչ պիտանի: Ավելին` մնացած 3 տոկոս քաղցրահամ ջրերի միայն […]

Բախումներ Մարդինում. սպանվել է 3 թուրք զինվոր և 1 ոստիկան

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրքական ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել: Թուրքական «haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ` մարտի 21-ին շրջանի Դիջլե և Ֆըրաթ թաղամասերում տեղի ունեցած բախումների  ժամանակ ՔԲԿ-ականները սպանել են 3 թուրք զինվորի: Եվս 1 թուրք ոստիկան քուրդ գրոհայինների կողմից սպանվել էր այսօր առավոտյան:  Զինյալները հարձակման ժամանակ օգտագործել են […]

Համանախագահները միացել են Կասպշիկի կոչին

ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը և Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) ու Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որով աջակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարությանը, որով կոչ էր արվում կողմերին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը Նովրուզի տոնակատարության և Սուրբ Զատիկի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական […]

ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ստորագրել է հրամանագիր ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ելնելով իրավունքի գերակայության եւ ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ու հաշվի առնելով ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու […]

Կիրակնօրյա պատարագի ժամանակ հրդեհ է բռնկվել եկեղեցում /վիդեո/

Կիրակնօրյա պատարագի ժամանակ Թբիլիսիի Սուրբ Երրորդության եկեղեցին հրդեհվել է։ Հրդեհը բռնկվել է եկեղեցու նկուղում, որտեղ տեղակայված է տպագրատունը։ Հրդեհի արդյունքում խիտ ծուխ է տարածվել, դեպքի վայր ժամանած փրկարարները մարդկանց տարհանել են։ Բարեբախտաբար, հրդեհի արդյունքում զոհեր չեն եղել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի