25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Էրդողանին մեղադրել են Բրյուսելի ահաբեկչությունների համար

Թուրք պատգամավոր Գայե Ուսլուն այսօր Բրյուսելում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների համար մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «Ժողովրդահանարապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչը նշել է, որ Էրդողանը ահաբեկչությամբ է  սպառնացել Բելգիային և իրագործել է իր սպառնալիքը:

Գայե Ուսլուն Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել.

«Հանրապետության նախագահը դեռ երկու առաջ չէ՞ր սպառնացել Բրյուսելին` ասելով թե՝ ահաբեկչությունը ձեզ էլ կհասնի»:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում իրար հաջորդող մի քանի պայթյուն է որոտացել: Կա առնվազն 23 զոհ, ավելի քան 50 վիրավոր: Երկրում լայնամասշտաբ անվտանգության միջոցառումներ են իրականացվում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ